Փետրվարի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե ես 1 դրամով վարչապետ աշխատեմ, հարցնեք՝ այս կոստյումը որտեղից, ի՞նչ եմ պատասխանելու       Եթե համաձայնության չհասնենք Իրանի հետ, ստիպված կլինենք շատ կոշտ միջոցներ ձեռնարկել    

12 հուլ 2019 12:23

«Սուրմալու» տոնավաճառի 46-ամյա փայատերը փորձել է ինքնասպան լինել․ նոր մանրամասներ

ՀՀ ոստիկանության ծառայողները եւ քննիչները պարզել են, թե որտեղ է հրազենային վնասվածքներ ստացել Երևան քաղաքի բնակիչ 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը, հայտնում է Shamshyan.com-ը։
Հրազենային վնասվածքները նա ստացել է Կենտրոն վարչական շրջանի Բրյուսովի 72/2 հասցեի հյուրասենյակում:


Ըստ աղբյուրի՝ այսօր Ֆ. Հովհաննիսյանը այցելել է նշված հասցե և այդտեղ հյուրասենյակում մի քանի ականատեսների ներկայությամբ ատրճանակով կրակել է իր վրա, որից նրան տեղափոխել են Սուրբ Աստավածամայր բժշկական կենտրոն, որտեղ հնարավոր է եղել փրկել նրա կյանքը, այնտեղից էլ նրան տեղափոխել են Աստղիկ բժշկական կենտրոն:
Ոստիկանության և քննչական բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ատրճանակը և 2 կրակված պարկուճ:
Փաստի առթիվ Հայաստանի հարուցվել է քրեական գործ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր՝ հուլիսի 11-ին, «Սուրմալու» առեւտրի կենտրոնի մոտակայքում կրակոցներ են հնչել։ «Սուրմալու» տոնավաճառի փայատերերից 46-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը հրազենային վնասվածքով հոսպիտալացվել է։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր