Ալիևը փաստացի մերժում է Արցախի շրջափակմանը վերջ տալու ԱՄՆ կոչը          Խնդրում եմ տարածեք առանց «փիլիսոփայելու», օգնեք գտնենք տիրոջը       Բա իշխանությունն ինչի՞ համար է.Սահմանին ռուս զինվորներ են վիրավորվել՝ փորձելով հետ բերել ՀՀ քաղաքացուն    

12 հուլ 2019 13:05

Տեսանյութ. Նոր էլեկտրակայանի գործարկման արդյունքում հոսանքը կէժանանա

Երեւանում նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցումը հնարավորություն կտա մոտ 1-1,5 դրամով նվազեցնել էլեկտրաէներգիայի սակգինը միայն այդ գործոնով պայմանավորված: Այս մասին, այսօր՝ հուլիսի 12-ին, Երեւան ՋԷԿ-ի հարեւանությամբ նոր 250 Մվտ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման շինարարության մեկնարկի միջոցառման ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Գարեգին Բաղրամյանը:
Նրա խոսքով, նոր կայանը գալու է փոխարինելու Հրազդանի ՋԷԿ-ին, որն արդեն հին կայան է եւ որի օգտակար գործողության գործակցիցը ցածր է: «Այդ կայանին 1-2 տարվա ռեսուրս է մնացել: Այսինքն նոր կայանը գալիս է հնին փոխարինելու: Սա կառուցվելուց հետո հինը շահագործումից կհանվի:
«Հրազդանի ՋԷԿ»-ը հոսանք արտադրում է, գրաֆիկի պիկերը ծածկելու ժամանակ, երբ չի բավարարում ընդհանուր էլեկտրաէներգիան: Արտադրում է բավականին թանկ սակագնով: Միայն ռառելիքային բաղադրիչը 31,5 դրամ է, որն արդեն 4 դրամ ավելի է: բացի վառելիքային բաղադրիչից եւս 10 դրամ ունի իր ծախսերի ապահովման համար: Այսինքն հին ՋԷԿ-ի սակագինը 40-41 դրամի է հասնում:
Այս նոր ՋԷԿ-ը էլեկտրաէներգիայի սակագնի վրա շուրջ 4 դրամ ավելի էժան է լինելու, եթե ընդհանուր սպառողների վրա տարածենք, 1-1,5 դրամ սակագնի նվազեցում կբերի»,-ասաց Բաղրամյանը:
Նա ընդգծեց, որ նոր կայանը շուրջ 4 տոկոսով ավելի բարձր ՕԳԳ ունի, որը նշանակում է, որ մեկ կվտ էլեկտրաէներգիա արտադրելու համար ավելի քիչ վառելիք է ծախսում եւ բնականաբար ավելի էժան էլեկտրաէներգիա է ստացվում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր