Արագածոտնի մարզում գործող գազալցակայանում լիցքավորվելիս հրդեհ է բռնկվել ավտոմեքենայում          Կենդանակերպի հինգ երջանիկ նշաններ, ովքեր 2026 թվականին բախտավոր կլինեն       Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու իբր բարենորոգման հերթական արարը կարելի է գնահատել սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ    

12 հուլ 2019 15:25

Տեսանյութ. «Ստամբուլյան կոնվենցիան ստիպելու է հրաժարվել ազգային ավանդույթներից, ճանաչել 3-րդ սեռի գոյությունը»

«Ստամբուլյան կոնվենցիան ականներ ունի, որոնք պարունակում են ազգային արժեքների ճնշման հնարավորություն»,-«Ազգային օրակարգ» կուսակցության նախաձեռնած՝ «ՀՀ-ի ներքաղաքական զարգացումներ. Ստամբուլյան կոնվենցիա» թեմայով քննարկման ժամանակ այսօր հայտարարեց կուսակցության համահիմնադիր Արա Հակոբյանը: Նրա բնորոշմամբ՝ Եվրոպայի խորհրդի անդամ հանդիսացող պետությունների մի մասը ստորագրել եւ վավերացրել է կոնվենցիան, իսկ 11 երկրներ՝ այդ թվում ՀՀ-ն, ստորագրել, բայց չեն վավերացվել, Ադրբեջանն ու Ռուսաստանն էլ ոչ ստորագրել են, ոչ վավերացրել:
«Կոնվենցիայի տողատակում ռիսկեր կան: Եթե հանկարծ ԱԺ-ն վավերացնի կոնվենցիան, եւ դրա դրույթները դառնան կատարման ենթակա, սկիզբ կդրվի նոր իրողության, որում առկա են լինելու բավարար իրավական հիմքեր, որպեսզի փորձ արվի ստիպել հրաժարվել ազգային ավանդույթներից, ճանաչել երրորդ սեռի գոյությունը, ընտանիքում՝  նույնասեռականությունը»:
Հակոբյանը շեշտեց, որ Բուլղարիան, օրինակ, հակասահմանադրական է ճանաչել կոնվենցիան՝ հիմքում վիճարկելով «գենդեր» եզրույթը. «Վավերացնելուն ընդդիմանում են Լատվիան եւ Լիտվան՝ կրկին նույն եզրույթի առնչությամբ: Երբ մեզ ասում են, թե անհանգստանալու բան չկա, մենք հասկանում ենք, որ կոնվենցիան ունի իրավական արժեք. այնպես որ, եկեք հաշվի առնենք վտանգներն ու ռիսկերը»: 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր