Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 15-ի համար          Ով ավելի բարձր ու ավելի թունդ «կքրֆի», ոտքի են ելել անգամ երբեմնի զուսպ ու հավասարակշիռ թվացողները․ «Հրապարակ»       ԱԺ երկու պատգամավորների Ռուբեն Վարդազարյանի գործով դատարան հրավիրելու միջնորդություն կներկայացվի. «Ժողովուրդ»    

13 հուլ 2019 10:00

Տուսկի հայաստանյան այցը ձախողված էր , ոչ մի բանով աչքի չընկ­նող,«ֆենոմենալ». չայցելեց նույնիսկ Ծիծեռնակաբերդ.«168 ժամ»

«Ինչպես հայտնի է, օրերս տարածաշրջանային այցով Երևանում էր Եվրոպական խորհրդի (ԵԽ) նա­խագահ Դոնալդ Տուսկը, ով մինչ այդ, ՀՀ այցի նախորդ օրը, գտնվում էր Բաքվում: Եթե փորձենք այցի հետ կապված գնահատականներ տալ կամ հնչեցնել հնարավորությունների տեսլական, ապա կարելի է մեկ բա­ռով շեշտել, որ դա ոչինչ չասող և զուտ պրոտոկոլային այց էր եվրո­պական հերթական չինովնիկի կող­մից: Ինչը, սակայն, չես կարող ասել իշխանությունների և նրանց սատա­րող մեդիահարթակի քարոզչական մանիպուլյացիաների մասին, որոնք այցին տվեցին «պատմական» ու «ֆենոմենալ» ձևակերպումները: Կարելի է փաստել, որ Տուսկի հայաստանյան այցը ձախողված էր և, ըստ էության, ոչ մի բանով աչքի չընկ­նող, հակառակը՝ այն աչքի ընկավ ոչ սովորական այցերի բնորոշ միջադեպային հագեցվածությամբ:

ԵԽ նախագահի այցի շրջանակում կարծես անսպասելի ու տարօրինակ դեպքերի պակաս չունեինք: Օրինակ՝ աննախադեպ էր այն, որ կառավա­րությունում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ լրագրողներին զրկեցին հարցեր տալու իրավունքից հավա­նաբար տհաճ ու անցանկալի հարցե­րից խուսափելու և ավելորդ դիսկոմֆորտի մեջ չընկնելու համար: 

Կառա­վարությունն այս անգամ բավարար­վել էր միայն ԶԼՄ-ների համար հայտարարությամբ՝ ի դեպ չներկայաց­նելով որևէ պարզաբանում: Հավելենք, որ այս դեպքի հետ կապված մամուլում տեղեկություններ կային, որ վարքագծի դրսևորման պատճա­ռը եղել է այն, որ իշխանությունները տեղեկատվություն են ունեցել, թե որոշ լրատվամիջոցների ներկայա­ցուցիչներ տհաճ հարցեր են պատ­րաստել. Մասնավորաբար, ներհայաստանյան վերջին զարգացումնե­րի. քաղաքական հետապնդումների, մամուլի, ազատ խոսքի դեմ գործո­ղությունների, Ռոբերտ Քոչարյանի կալանքի, դատարանների արգելա­փակման հետ կապված, և ըստ այդմ ուղղակի որոշել են խուսափել դրան­ից: 

ՀՀ ժամանակակից պատմու­թյան մեջ նմանօրինակ դեպքեր դժվար է հիշել, երբ միջազգային կարևոր հանդիպումների ժամանակ լրագրողական աշխատանքը բացահայտ խոչընդոտվում է՝ ոտնահարվե­լով ազատ մամուլի գործունությունը: Նշենք մի շատ կարևոր հանգա­մանք ևս. ցանկացած օտարազգի և, ընդհանրապես, կարևոր անձանց այցերի ժամանակ, ընդունված արարողակարգային ավանդույթ կա, որի ժամանակ պաշտոնական հյուրերը գրեթե միշտ այցելում են Ծիծեռնակաբերդ և հարգանքի տուրք մատուցում Ցեղասպանու­թյան անմեղ զոհերի հիշատակին: Տուսկի դեպքում խախտվեց նաև այդ «օրինաչափությունը», քանի որ եվրոպացի պաշտոնյան չայցելեց համալիր և չհարգեց հայոց նահա­տակների հիշատակը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

   



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր