Տեսանյութ.Ներսից երեխաները գոռում են, ասում են մի արեք.Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք

«Դատարանի որոշում կա, որպեսզի դադարեցվեն ոստիկանության անօրինական գործողությունները, բայց ոստիկանները փորձում են բացել դուռը, որտեղ երեք անչափահաս երեխաներ կան, նրանցից ամենափոքրը 20 օրական է, միջնեկը 3 տարեկան, մեծը 7 տարեկան, մայրն էլ կեսարյան վիրահատություն է տարել: Ներսից երեխաները գոռում են, ասում են մի արեք: Պարոն Օսիպյան դուք ոստիկանապե՞տ եք»,-ուղիղ եթերով ասաց Թեհմինա Վարդանյանը:
Նշված հասցե է ժամանել նաեւ Շտապօգնության աշխատակիցները, սակայն նրանք չկարողացան ներս մտնել:
Թեհմինա Վարդանյանն ասաց, որ դատարանը կայացրել է որոշում, ըստ որի, անվավեր է ճանաչվել 7 տարի առաջ մահացած մարդու կտակը:
Նշենք, որ ավագանու անդամը ահազանգել է նաեւ Մարդու իրավունքների պաշտպանին:
Ավագանու անդամ Անի Խաչատրյանն էլ հայտարարեց, որ ոստիկանության աշխատակիցը իրեն անձնական բնույթի հայհոյանք է տվել: