Մենք հիշում ենք Հայոց ցեղասպանության ժամանակ կորսված կյանքերն ու վերահաստատում երբեք չմոռանալու մեր խոստումը          Սրանք դեռ ծաղիկներն են, դիմացի հողերն են, բա որ անկլավները տա, Ադրբեջանն էլ դուրս է գալու դեպի գազամուղ ու Լոռի       Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է    

13 հուլ 2019 17:27

Սաուդյան Արաբիայում եզակի սարք են ստեղծել, որը միաժամանակ էլեկտրաէներգիա է արտադրում ու ջուրը մաքրում

Սաուդյան Արաբիայում Աբդալլահ թագավորի անվան Տեխնոլոգիական համալսարանի հետազոտողները չափազանց օգտակար սարք են ստեղծել: Այն կարող է միաժամանակ ինչպես էլեկտրաէներգիա արտադրել, այնպես էլ ջուրը մաքրել, հայտնում է Planet Today-ը:Արաբ գիտնականները հայտնում են, որ իրենց մշակումը կօգնի աշխարհում միլիոնավոր մարդկանց: Չէ՞ որ հիմա հնարավոր կլինի բավարար քանակությամբ էլեկտրաէներգիա արտադրել եւ միեւնույն տեխնոլոգիական պրոցեսի ժամանակ մաքրել ջուրը: Դրա համար կպահանջվի միայն արեւային վահանակ, ինչպես նաեւ ծովի ջուրըՄշակման հիմքում դրված է այն միտքը, որ շատ երկրներում ահռելի քանակությամբ ջուր է ծախսվում էլեկտրականության արտադրության համար: Սակայն այս պրոցեսի ժամանակ օգտագործված ջուրը մշակված է համարվում: Ուստի արաբ գիտնականները նախագծել են եռաստիճան զտող սարք, որն ամրացրել են էներգիա արդյունահանող վահանակին:
Այս կառուցվածքը հնարավորութուն է տվել գեներացնել ջրի գոլորշին, որը թաղանթով անցնելով, մնում է մյուս կողմում: Այսինքն՝ ըստ էության, էներգիա արտադրելիս տեղի է ունենում ծովի ջրի վերափոխում խմելու ջրի: Գիտնականները վստահ են, որ 1 քառակուսի մետր մակերեսով իրենց սարքը կարող է մեկ ժամում վերամշակել 1,6 լիտր ջուր: Հիմա մնում է միայն սպասել, թե տեխնոլոգիան երբ կունենա զանգվածային արտադրություն: զտող եւ մաքրող սարք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր