Կիրանցում տեղի ունեցավ չափազանց կարևոր և շրջադարձային դեպք          Տեսանյութ.Կիրանցում գերլարված իրավիճակ է, սև բերետավոտներն ուժի կիրառմամբ փորձում են բացել ճանապարհը       Հյուրանոցի տարածքում հայտնաբերվել է 2 օտարերկրացու մարմին, 2 հոգի էլ տեղափոխվել է հիվանդանոց    

15 հուլ 2019 11:25

Նախազգուշական նշաններˋ սրտի կանգի դեպքում

Սրտի հիվանդությունների դեպքերի մեծ մասը դրսեւորվում է մի ամբողջ շարք ախտանշաններով, բայց, ավաղ, ոչ բոլորը դրանց մասին գիտեն, որպեսզի ժամանակին նույնականացնեն եւ բժշկի դիմեն:
ԱՄՆ Փալմ Բիչի Սիրտ-անոթային հիվանդությունների կլինիկայի սրտաբանները պնդում են, որ սրտի հանկարծակի նոպաներով պացիենտների մեծ մասը տեղի ունեցածից առաջ բախվել է որոշ «նախազգուշական ազդանշանների»:
Հետազոտողները վերլուծել են 35-ից մինչեւ 65 տարեկան գրեթե 600 տղամարդկանց ախտանշանների եւ հիվանդությունների մասին տվյալները, որոնց մոտ տեղի է ունեցել սրտի կանգ: Այս վերլուծությունը օգնել է որոշել մի քանի ախտանշաններ, որոնք կարող են նախազգուշացնել վերահաս նոպայի մասին.

ցավ կրծքավանդակում,
ցավ ուսագոտում,
հեւոց,
գլխապտույտ,
սրտխառնոց,
ուշագնացություն,
փոփոխված սրտի զարկեր,
զարկերակային ճնշման կտրուկ բարձրացում,
դեմքի անառողջ գույն,
հանկարծակի ուժեղ հոգնածություն:
Բժիշկների խոսքով՝ այս ախտանշաններից որոշները դրսեւորվել են նախքան նոպան 4 շաբաթ առաջ, մյուսները՝ ընդամենը մեկ ժամ առաջ:
Նշված ախտանշանների դրսեւորման դեպքում, հատկապես եթե ձեզ մոտ միանգամից մի քանիսն են, անհրաժեշտ է բժշկի դիմել հնարավորինս արագ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր