Գնալով մեր ընդերքը ջրազրկվում է, որն էլ Հայաստանը դարձնելու է անապատ
Մի անգամ
Սերժ Սարգսյանին հարցրի՝ ջուրը թանկ ե՞ս վաճառում թուրքերին, նա ապշած ինձ էր նայում:
Հետո երևի մտքում հաշվեց, որ գուցե կարելի է և
վաճառել ու հռետորական հարց տվեց՝ ո՞նց վաճառեմ:
Բա հային
ո՞նց ես վաճառում, չէ որ հայը ջրի փող չունի, որ գնի և ջուրը ինքնահոս գնում է թուրքին:
Ավելի լավ չի՞ հայ գյուղացուց փող չվերցնել, եթե գյուղացին իր արտը, այգին ջրի, ջուրը
կմնա Հայաստանում, բերքն էլ քեզ փեշքեշ:
Գնալով
մեր ընդերքը ջրազրկվում է, որն էլ Հայաստանը դարձնելու է անապատ: Ավելի ահավոր է վիճակը
մայրաքաղաքում: Սեփական «սեկտորները» այգիները ջրում էին խմելու ջրով: Այսօրվա խմելու
ջրի գինը նույնիսկ օլիգարխների համար է դժվար, որ այգին ջրի, պետությունը ոռոգման ջրով
չի ապահովում և դարերով էկոլոգիապես հիվանդ համարվող Երևանը դանդաղ մահվան է դատապարտվում:
Եթե
Հայաստանի լեռնային գետերի վրա լճակների կասկադներ կառուցվի, գուցե և հնարավոր լինի
փրկել շնչահեղձ լինող Հայաստանը:
Հովիկ Խալիկյան
Hayacq.com