Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

18 հուլ 2019 09:58

Փաշինյանը դժգոհել է օրենսդիրների «վոյաժների հրավառությունից» .«Փաստ»

«Փաստ» թերթն իր նախորդ հրապարա­կումներում արդեն անդրադարձել է ՀՀ ԱԺ-ում վերջին մեկ ամսվա ընթացքում երկու տասնյակից ավելի գործուղումների փաս­տին՝ ֆիքսելով, թե ինչ ծավալի ֆինանսա­կան ծանրաբեռնվածություն է այն առաջաց­րել պետբյուջեի վրա: 

Նշենք, որ այդ հրապա­րակումից հետո թերթին նոր մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորաբար, թերթի կառավարական աղբյուրի փոխանցմամբ՝ առկա վիճակը բավականին լուրջ քննար­կումների ու դժգոհության առիթ է հանդիսա­ցել կառավարությունում եւ ընդհանրապես իշխանության շրջանակներում: Ըստ լուրերի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այն աստիճան է դժգոհել օրենսդիրների «վոյաժների» այս հրավառությունից, որ իր թիմի հետ փոր­ձել է որոշ հարցեր հստակեցնել եւ հասկա­նալ, թե այդ գործուղումների ընթացքում ինչ շոշափելի ձեռքբերումներ են եղել: 

Նա իշ­խանական պատգամավորներին պարտադ­րել է լինել ավելի զգոն եւ անիմաստ թիրախի տակ չհայտնվել, անհրաժեշտության դեպ­քում բաց ձևաչափով հրապարակավ ներկա­յացնել գործուղման ծախսերի ու դրանց ար­դյունավետության հաշվետվությունը»:

 Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր