«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ          Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները       «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու է կալանավորվել «100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար»    

19 հուլ 2019 11:44

Ջերմաստիճանը կբարձրանա մինչեւ +42

Հուլիսի 21-23-ին Իրաքի տարածքից արեւադարձային տաք օդային հոսանքների ներթափանցմամբ պայմանավորված օդի ջերմաստիճանը Երեւանում, Արարատի եւ Արմավիրի մարզերում, Սյունիքի հովտային գոտում ցերեկային ժամերին ( ժամը 16։00-18։00) կհասնի +40․․․+42 աստիճանի։ Այս մասին facebook-ի իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ օդերևութաբանական ծառայության պետ Գագիկ Սուրենյանը: 
«Տեղումների բացակայության եւ սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված առաջիկա 5 օրերին հանրապետության հովտային եւ նախալեռնային գոտում սպասվում է նաեւ բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ»,-գրել է նա:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր