Դատախազությունը, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն ապացույցներ են հավաքում, որ Քոչարյանը մնա կալանքի տակ․ Երևի պարոն Փաշինյանը տանկ տեսած չկա
Դատախազությունը, Ազգային անվտանգության ծառայությունը եւ Հատուկ քննչական ծառայությունը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ եւ հիմքեր, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվի կալանքի տակ: Այս մասին այսօր` հուլիսի 20-ին, հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը:
«Դատախազությունը, ԱԱԾ-ն եւ ՀՔԾ-ն նրանք բոլորը լծված են մի գործի՝ հավաքել ապացույցներ եւ հիմքեր, որ պարոն Քոչարյանը գտնվի կալանքի տակ, որպեսզի պարոն Քոչարյանի մեղադրանքը հիմնավորվի, սակայն այդ դաշտում նրանք վաղուց տանուլ են տվել եւ բոլորի համար պարզ է, որ նրանց մոտ չստացվեց ապացուցել թե՛ պարոն Քոչարյանի մեղադրանքը եւ թե՛ առավել եւս պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։ Դա է պատճառը, որ իրենք ավելի եւ ավելի հաճախ սկսել են դիմել անթույլատրելի մեթոդների, ավելի ու ավելի հաճախ ստիպված են լինում գործարկել ուժային մեթոդներ, որի հնարավորությունն իրենք ունեն: Տանուլ տալով իրավական դաշտում՝ նրանք Հանրապետության վարչապետի հետ միասին ստիպված եղան այդ աննախադեպ ակցիան ձեռնարկել` փակել Հայաստանի բոլոր դատարանները` ահաբեկելով դատավորներին»,- ասաց փաստաբանը:
Ալումյանի խոսքով` մինչ այդ իշխանությունները ստիպված էին դատավորների վրա առանձին ձեւով ճնշում գործադրել, «ինչպես օրինակ դեռ անցյալ տարվա հուլիսին ԱԱԾ տնօրենը ստիպված էր դատավորի հետ էսպես ասած «բացատրական աշխատանքներ» տանել, որպեսզի այդ դատավորը կալանավորի Քոչարյանին»:
«Դուք ինչ եք կարծում, եթե պարոն Քոչարյանին կալանավորելու հիմքեր լինեին, արդյոք ԱԱԾ տնօրենը ստիպված պիտի լիներ այդքան երկար ու բովանդակալից աշխատանքներ տարած լիներ դատավորի հետ ու վերջում էլ ամփոփելով, թե գործի նյութերին ծանոթացի, բայց կալանքը ուզես-չուզես պիտի տաս: Արդյոք եթե ամեն ինչ լիներ օրինական, իրենք կամ օրինականության ինչ-որ մի տարր պարունակեր, արդյոք իրենք ստիպված էին լինելու էս եղանակներով հաշվեհադար տեսնել դատավոր Դավիթ Գրիգորյանի նկատմամբ եւ դատավորների նկատմամբ էս ամեն ինչը կիրառելով արդյոք իրենք մեսիջ չեն ուղարկում մյուս դատավորներին, ովքեր ապագայում պարոն Քոչարյանի գործը քննելու կլինեն»,- հավելեց նա:
***
Պատճառ չեմ տեսնում, թե ինչու պետք է դատախազությունը ձգձգի այս դատավարությունը։ Նիստը հետաձգվեց, որովհետև դատախազը մի ուրիշ գործով դատական նիստ ուներ, և պարզ չէր, թե ինչու մյուս գործով դատական նիստն ավելի կարևոր է, քան Վերաքննիչ դատարանում պարոն Քոչարյանի գործով դատավարությունը։ Այս մասին հայտարարեց Հայկ Ալումյանը՝ նշելով, որ այդ առումով ոչ մի բացատրություն չի տրվել․ «Ոչ մի բացատրություն չտրվեց այն առումով, թե ինչու դատախազներից մեկ ուրիշը չեկավ դատական նիստին։ Ինձ համար ամենավատ ազդանշանն այն է, թե ինչու դատարանն այդքան հեշտ համաձայնեց դատավարությունը հետաձգել դատախազի չգալու պատճառով»։
«Կարող եմ մեծ հավանականությամբ կանխատեսել, որ եթե պաշտպանները ներկայացած չլինեին այդ դատական նիստին, նույն դատարանը գործը կքններ առանց պաշտպանների։ Ինձ համար առաջին հերթին անհասկանալի էր դատարանի մոտեցումը։ Ոչ մի պատճառաբանություն չհնչեց, թե ինչու դատավարությունը չպետք է ընթանար առանց դատախազի։ Համենայնդեպս օրենքը ոչ մի խոչընդոտ չունի այդ առումով»,-հավելեց Ալումյանը։
«Կարող եմ մեծ հավանականությամբ կանխատեսել, որ եթե պաշտպանները ներկայացած չլինեին այդ դատական նիստին, նույն դատարանը գործը կքններ առանց պաշտպանների։ Ինձ համար առաջին հերթին անհասկանալի էր դատարանի մոտեցումը։ Ոչ մի պատճառաբանություն չհնչեց, թե ինչու դատավարությունը չպետք է ընթանար առանց դատախազի։ Համենայնդեպս օրենքը ոչ մի խոչընդոտ չունի այդ առումով»,-հավելեց Ալումյանը։
***
Եթե սա հիպերբոլա է, որն օգտագործվում է երբեմն միտքն ուժեղացնելու համար, ապա ուղղակի չհաջողված։ Իսկ եթե պարոն Փաշինյանն իրոք կարծում է, որ մարտի 1-ին տանկեր են մտել ու թրթուրների տակ ինչ-որ մարդկանց են ճզմել, երևի պարոն Փաշինյանը տանկ տեսած չկա՝ հայտարարեց Հայկ Ալումյանը՝ խոսելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն հայտարարության մասին, որ ովքեր ասում են, որ Ռոբերտ Քոչարյանը քաղբանտարկյալ է, ասում են, որ այսօր ինքն իրավունք ունի ՀՀ ԶՈւ-երը, տանկերը մտցնել Երևան քաղաք և ցանկացած ընդդիմադիր դրսևորում տանկերի թրթուրների տակ ճզմել:
Ալումյանը նշեց, որ համենայնդեպս պարոն Փաշինյանը տեղյակ է, որ այդ իրադարձությունների ժամանակ թրթուրների տակ ճզմված մարդ չի եղել․ «Իսկ մնացած այդ կարգի բաները եկեք չմեկնաբանեմ»,-ասաց Ալումյանը։
Ալումյանը նշեց, որ համենայնդեպս պարոն Փաշինյանը տեղյակ է, որ այդ իրադարձությունների ժամանակ թրթուրների տակ ճզմված մարդ չի եղել․ «Իսկ մնացած այդ կարգի բաները եկեք չմեկնաբանեմ»,-ասաց Ալումյանը։