Վիրահայոց թեմը աջակցում է «Տավուշը՝ հանուն հայրենիքի» համազգային շարժմանը          ԱՄՆ դեսպանը հանդիպել է խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչների հետ       Տեսանյութ.Արցախցիները հավաքվել են Աբովյանի մուտքի մոտ՝ միանալու Բագրատ Սրբազանի քայլերթին    

20 հուլ 2019 14:30

Երեւանի տրանսպորտային ցանցի վերջնական տարբերակը. գրաֆիկ, սակագին ու երթուղիներ

Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը, Երևանի տրանսպորտային նոր ցանցի վերջնական նախագիծը պատրաստ է: Դրանով առաջարկվում է մայրաքաղաքում գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն թողնել 42-ը, նախատեսվում է, որ նոր ցնցում կգործի 845 ավտոբուս, 101 տրոլեյբուս: 
Գործող եւ նոր ցանցի մոդելավորման համար դիտարկվել են տրանսպորտային հետեւյալ տեսակները՝ մետրոն, ավտոբուսները, տրոլեյբուսները եւ միկրոավտոբուսները: Նախագծով ակնկալվում է թանկարժեք ենթակառուցվածքից ստացվող օգուտների ավելացում, արտանետումների և աղմուկի նվազեցում:
 
Ինչպես եւ նախատեսվում էր, կգործեն 18, 10-12, 7.5-8.5 մետրանոց ավտոբուսներ: Հիմնական ցանցը կշահագործվի 18 մետրանոց միակցված ավտոբուսներով, որոնք կտեղափոխեն առավելագույնը 150 ուղեւոր: Կլինեն նաև 10-12 մետրանոց մեծ ավտոբուսներ, որոնք կտեղափոխեն 90-100 ուղևոր, եւ սնուցող գծեր՝ 7.5-8.5 մետրանոց միջին դասի ավտոբուսներ, որոնք կտեղափոխեն 45-55 ուղեւոր: 
Տեղփոխի սահմանումը կլինի այս բոլորի՝ հիմնական ցանցի եւ սնուցող գծերի միջոցով:
Առաջարկվող ցանցը ներառում է 47 երթուղի՝ 11 հիմնական գիծ, 30 սնուցող գիծ, 5 տրոլեյբուսային երթուղի 1 օդանավակայանի տեղափոխման ծառայություն: Առաջարկվող ցանցն աշխատելու է ամեն օր ժամը 06:45 - 23:45-ը:
Որոշ երթուղիներին կարող են նախատեսվել ավտոբուսների առաջնահերթ երթեւեկության գծեր, դրանք են այն երթուղիները, որտեղ կա 2 կամ ավելի գիծ:
Ամբողջ քաղաքի տարածքում նոր ցանցի համաձայն կգործի 1200 կանգառ՝ իրարից 400 մետր հեռավորության վրա:
Այն ճանապարհներին, որտեղ նախատեսված են փողոցում կայանման հնարավորություններ, ավտոբուսային հարթակները թույլ են տալիս ուղեւորներին անվտանգ կերպով բարձրանալ ավտոբուս եւ իջնել:
Նախագծով առաջարկվում է կիրառել ժամանակի գրանցմամբ տոմսերի վրա հիմնված սակագնային համակարգ: Դրա գործարկման արդյունքում այլևս անհրաժեշտ չի լինի վարորդի հետ փոխգործակցություն, ինչն էլ իր հերթին կբարձրացնի ծառայությունների արագությունը և կնվազեցնի չվճարման դեպքերի հավանականությունը:
Կիրականացվի նաև տոմսերի ստուգումը կոնդուկտորների կողմից:Կստեղծվեն առանձին տոմսային պրոդուկտներ՝ օրինակ մշտական ուղևորների համար, որոնց սպսարկումն ավելի արագ ու ճկուն կլինի:
Առաջարկվող սկզբնական տոմսային տարբերակներ են՝ տրանսպորտից դուրս հատուկ սարքերի կողմից տրվող և տրանսպորտի ներսում սարքի կողմից վավերացվող միասնական քարտ / ժամանակի գրանցմամբ տոմսեր, չանհատականացված սմարթ քարտ, որով կարել է երթևեկել 10-ից 20 անգամ` ստանալով զեղչ մեկ ուղևորության համար:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր