10-15 տարվա ազատազրկում անօրինական միգրացիայի կազմակերպման դեպքում. Պետդումա          ՌԴ-ում տեսանյութ է տարածել . ո՞վ է ցանկապատից կախել մանկապարտեզի սանին       Երկար տարիների ատելության վերջ Է գալու.Հայերը պետք է փոխեն իրենց ազգային զինանշանը, որի վրա պատկերված է Արարատ լեռը, իրենք շատ լեռներ ունեն, ուզում են, թող դրանցից որևէ մեկն ընտրեն    

20 հուլ 2019 13:47

Տեսանյութ. Քաղաքապետարանը, կարծես, մարդկանց պատրաստում է, որ տրանսպորտի գինը, միանշանակ, թանկանալու է

Ես տեսնում եմ, որ այս տեմպերով 2 տարում քաղաքապետարանը չի հասցնի տրանսպորտային նոր ցանցը ներդնել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

«Իրատեսական է 2 տարվա ընթացքում տրանսպորտային նոր ցանցը ներդնելը, բայց ես այս ընթացքում չեմ տեսել ընթացիկ աշխատանք քաղաքապետարանի կողմից: Քաղաքապետը հայտարարում է առնվազն երկու տարի, բայց դա շատ անորոշ է, կարող է լինել նաև 5 տարին: Կան մի շարք գործընթացներ, որոնց մասին պատկերացում ունենալու դեպքում կարող էին արդեն իսկ մեկնարկած լինել: Առաջին հերթին, շատ կարևոր է, թե ինչ չափորոշիչների ավտոբուսներ պետք է ներդրվեն: Իմ կարծիքով՝ գործնական փոփոխություններն արդեն մեկնարկած պետք է լինեին»,- նշեց նա:
Նշենք, որ հուլիսի 16-ին Երևանի հանրային տրանսպորտի բարեփոխումների մասնագիտական աշխատանքային խմբի հերթական հանդիպմանը ներկայացվել է նոր ցանցի վերջնական նախագիծը: Դավիթ Խաժակյանի խոսքով՝ այժմ տրանսպորտայի նոր ցանցի ներդրման գործնական փուլին պետք է անցում կատարվի:

«Մեծ աշխատանք կա անելու ավտոբուսների չափորոշիչների որոշման հետ կապված, կանգառասրահների կահավորման, ճանապարհատրանսպորտային նոր կարգավորումների, որովհետև ցանցը ենթադրում է որոշակի փոփոխություններ, այդ թվում ավտոբուսների համար առանձնացված գիծ: Բայց կրկնում եմ, քաղաքապետարանը կարող էր արդեն իսկ այս ուղղությամբ աշխատանքներ տանել»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը:
Տրանսպորտային նոր ցանցով ներկայումս գործող 111 ավտոբուսային երթուղու փոխարեն առաջարկվում է 42-ը, էապես կնվազի նաև փոխադրամիջոցների քանակը. կգործարկվի 845 ավտոբուս և 101 տրոլեյբուս: Ավելի քան երեք անգամ կրճատվելու է նաև ցանցի երկարությունը:
«Մենք ասում էինք, որ տրանսպորտային ցանցը պատրաստ է, և հնարավոր է այն ներդնել, քաղաքապետը վրդովվեց և ասաց, որ շատ բաներ հաշվարկված չեն: Հիմա փաստորեն, օրեր առաջ մեզ ներկայացվեց մի զեկույց, որը ասում էր, որ քաղաքապետարանի հնչեցրած բոլոր մտահոգությունները փարատված են և դա արդեն իսկ առկա էր 2018 թ.-ի կեսերին եղած զեկույցում: Ուղևորահոսքերը լրացուցիչ ստուգվել էր 2017 թ.-ին և ես դա հրապարակեցի: Կարծես՝ քաղաքապետարանում զեկույցի այդ մասը չէին ընթերցել»,- նշեց Դավիթ Խաժակյանը:
Նա դրական է համարում նոր նախագծով առաջարկվող երթուղիների և փոխադրամիջոցների կրճատումը, ինչը ենթադրում է, որ կրկնվող գծեր չեն լինելու: Ըստ նրա՝ այս կրճատումը ցանցի արդյունավետության բաղադրիչն է, և հենց սրա շնորհիվ պետք է ծախսերը նվազեցվեն:
«Դրա համար մենք կարծում ենք, որ իրատեսական է ուղեվարձի գինը շատ չթանկացնելը: Քննարկվել են սակագնի մի շարք տարբերակներ, խորհրդատուն մի քանի տարբերակ է առաջարկել, բայց վերջնական պատասխանը չկա, որովհետև սա քաղաքային իշխանության որոշելիքն է, թե ի վերջո մենք ինչպիսի ներդրում ենք պատկերացնում: Ակնհայտ է, որ պետք է բացառել կրկնակի վճարումը: Մեր պատկերացումը հետևյալն է՝ լինի ֆիքսված սակագին, որը ժամանակային կոմպոնենտ կպարունակի:
Քաղաքապետարանը, կարծես, մարդկանց պատրաստում է, ասում է՝ միանշանակ տրանսպորտի գինը թանկանալու է: Իհարկե, այն, որ ծառայության որակը բարձրացվելու է, ձևավորում է ակնկալիք, որ գինը ևս կարող է բարձրանալ, ես դա չեմ բացառում»,- ասաց «Լույս» խմբակցության ղեկավարը:
Հիշեցնենք, որ քաղաքապետ Հայկ Մարությանը աշխատանքային խմբի հանդիպմանը հայտարարել էր նաև, որ քաղաքային իշխանությունները հակված են նոր երթուղային ցանցի ներդրումն իրականացնել 100 %-ով համայնքային և պետական ուժերով: Սակայն, Դավիթ Խաժակյանը կարծիքով՝ որակյալ տրանսպորտային ցանց ունենալու համար քաղաքապետարանը պետք է մրցակցություն ապահովի՝ առնվազն երկու օպերատորների ներգրավմամբ:
Տրանսպորտային նոր ցանցի կյանքի կոչման համար շուրջ 100-120 մլն դոլարի ներդրում է պահանջվում:

Մանրամասները՝ տեսանյութում:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր