60 հատ «Կոլխիցին» տեսակի դեղահաբ խմած՝ «Մուրացան» հիվանդանոց տեղափոխված 16-ամյա աղջիկը մաhացել է          Ռուս-հայկական բարեկամական, դաշնակցային հարաբերությունների հետագա զարգացումը համապատասխանում է մեր ժողովուրդների հիմնարար շահերին       ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը    

22 հուլ 2019 10:40

Բացառիկ դեպք.կնոջ մոտ ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտատը ձեռքից տեղափոխվել է թոքի մեջ

Անհավանական դեպք է տեղի ունեցել Պորտուգալիայում. 31-ամյա կնոջ մոտ ենթամաշկային հակաբեղմնավորիչ իմպլանտատը ձեռքից տեղափոխվել է թոքի մեջ։
Համաձայն BMJ Case Reports ամսագրում հրապարակված հաշվետվության,  կինն օգտագործել է հակաբեղմնավորման այդ մեթոդը ութ տարվա ընթացքում։ Սակայն վերջին երեք ամիսներին նա արգանդային արնահոսություն է ունեցել, որն արդյունքում նրան հոսպիտալացնելու պատճառ է հանդիսացել։ Սքանավորման ժամանակ բժիշկները չեն կարողացել հայտնաբերել իմպլանտատը նրա ձեռքի մեջ։ Մանրակրկիտ զննությունից հետո այն հայտնաբերվել է նրա ձախ թոքի ստորին հատվածում։
Բժիշկների կարծիքով՝ իմպլանտատի տեղաշարժը, ամենայն հավանականությամբ, տեղի է ունեցել երակների եւ զարկերակի միջոցով։ «Եթե իմպլանտատները շատ խորը ներդրվեն, դրանք կարող են մտնել երակային համակարգ, իսկ հետո՝ թոքի զարկերակ»,- նշում են նրանք՝ ավելացնելով, որ ավելի վաղ բժշկական պրակտիկայում գրանցվել են նման մի քանի դեպքեր։
Իմպլանտատը թոքից հեռացնելու համար կնոջը վիրահատել են, եւ չորս օր հետո նրան տուն են ուղարկել։ Բժիշկները չեն բացառում, որ պացիենտի արգանդային արնահոսությունը, որը նրան հոսպիտալացնելու պատճառ է դարձել, եղել է դաշտանային ցիկլի վերականգնման հետեւանք։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր