Սպանությո՞ւն , թե...«Աստղիկ» բժշկական կենտրոնի գինեկոլոգիայի բաժնի վարիչի նկատմամբ          Ռուսաստանն ունի պատասխան ԱՄՆ ռազմածովային ուժերի հնարավոր սադրանքների համար       Եվրոյի վաճառքի գինը բարձրացավ    

23 հուլ 2019 15:31

ԱՄՆ-ն արագացված կարգով հաստատել է քաղցկեղի դեմ նոր սելինեքսոր դեղը

ԱՄՆ-ն արագացված կարգով հաստատել է քաղցկեղի դեմ նոր սելինեքսոր դեղը (selinexor, առեւտրային անվանումը՝ Xpovio) բազմաքանակ միելոմայի բուժման համար:
Նման որոշումը ընդունվել է Սննդամթերքի եւ դեղերի որակի սանիտարական վերահսկման վարչության (FDA) կողմից:
Դեղի ստեղծող է հանդես գալիս Փենսիլվանիայի համալսարանի Աբրամսոնի ուռուցքաբանական կենտրոնը:

FDA-ն նշում է, որ դեղը կարող է կիրառվել միայն այն դեպքում, եթե բազմաքանակ միելոմայի 4 կամ ավելի սխեմաները  անարդյունավետ են եղել: Բանն այն է, որ սելինեքսորը կարող է ազդել ոչ միայն  քաղցկեղային, այլեւ առողջ բջիջների վրա, ինչը կարող է հանգեցնել թրոմբոցիտների,   էրիթրոցիտների, ինչպես նաեւ լեյկոցիտների քանակի նվազմանը:
Մինչ այդ դեղի առավելությունն այն է, որ դրա արդյունավետությունը կախված չէ քաղցկեղի ագրեսիվության մակարդակից կամ օնկոլոգիայի զարգացման նկատմամբ գենետիկ նախատրամադրվածությունից:
Փորձագետները սելինեքսորը վերջին հույսի դեղ են անվանել, քանի որ այն կիրառվում է միայն ծայրահեղ դեպքում:
Ավելի վաղ ավարտվել էր 83 պացիենտների մասնակցությամբ սելինեքսորի կլինիկական փորձարկումների երկրորդ փուլը (80 մգ դոզավորում գումարած 20 մգ դեքսամետազոն շաբաթը երկու անգամ):
Դեղը արդյունավետություն է ցույց տվել ավելի քան 25 տոկոս դեպքերում: Ներկայումս սելինեքսորը անցնում է կլինիկական փորձարկումների 3-րդ փուլը:
Դրան զուգահեռ, այլ հետազոտությունների շրջնակաում, գիտնականները սոտւգում են դեղի կիրառման հնարավորությունը լիմֆոմայի, լեյկեմիայի եւ սարկոմայի բուժման համար:
Կլինիկական փորձարկումների մանրամասները ներկայացվածխ են Journal of Clinical Oncology-ում հրապարկված հոդվածում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր