Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

24 հուլ 2019 16:10

Հասել է անոմալ շոգերի 2-րդ ալիքը.ռեկորդային ջերմաստիճաններ են կանխատեսում ամբողջ Եվրոպայում

Արևմտյան Եվրոպա է հասել անոմալ շոգերի երկրորդ ալիքը: Որոշ երկրներում +40 աստիճանից բարձր ջերմաստիճան է գրանցվել: Այս մասին հաղորդում է BBC-ն:
Ֆրանսիայի Բորդո քաղաքում երկուշաբթի + 41,2 աստիճան է գրանցվել, ինչը գերազանցել է 2003 թվականի ռեկորդը:
Օդերևութաբաններն այս շաբաթ ռեկորդային ջերմաստիճաններ են կանխատեսում ամբողջ Եվրոպայում՝ ներառյալ Բելգիայում, Գերմանիայում և Նիդեռլանդներում:
Համաշխարհային օդերևութաբանական կազմակերպության ներկայացուցիչ Քլեր Նուլիսը հայտարարել է, որ նման ջերմային ալիքները «կլիմայի փոփոխության նշան են»:
«Ինչպես տեսանք հունիսին, դրանք (ռեկորդային ջերմաստիճանը) ավելի հաճախակի և ավելի ինտենսիվ են դառնում»,- հայտնել է նա:
Ջերմաստիճանը Փարիզում հինգշաբթի կարող է նոր ռեկորդային ցուցանիշ գրանցել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր