Փարիզի Աստվածամոր տաճարը կարող է անոմալ շոգից փուլ գալ
Փարիզի Աստվածամոր տաճարը, որն այժմ գտնվում է վերականգնման փուլում, կարող է անոմալ շոգից փուլ գալ, հայտնում է Euronews-ը:
Նշվում է, որ տաճարի պատերում դեռևս պահպանվում է խոնավության բարձր մակարդակ, ինչը հրդեհաշիջման աշխատանքների ժամանակ մեծ քանակությամբ ջրի կիրառման հետևանք է: Անոմալ շոգի պատճառով ջուրը կարող է պատերի մեջ շատ արագ չորանալ, ինչը կնպաստի կոնստրուկցիայի փլուզմանը:
Այս պահին տաճարում վերականգնման ինտենսիվ աշխատանքներ են իրականացվում:
Հիշեցնենք, որ ապրիլի 15-ին Փարիզի Աստվածամոր տաճարում հրդեհ էր բռնկվել, ժամեր տևած հրդեհաշիջման աշխատանքների արդյունքում Փարիզի Աստվածամոր տաճարում բռնկված հրդեհը մարվել էր։ Հրդեհը լիովին ոչնչացրել էր տաճարի տանիքը, սրածայր գագաթն ու ժամացույցը։ Հրդեհի ժամանակ հասցրել են տաճարից դուրս բերել Փշե պսակը, որը խաչելությունից կարճ ժամանակ առաջ եղել է Հիսուսի գլխին։ Ապրիլի 16-ին սկսվել է դրամահավաք՝ տաճարի վերականգնման աշխատանքների համար։