Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց          Մոսկվան և Վաշինգտոնը քրտնաջան աշխատում են խաղաղության համար       Երբ Սերժ Սարգսյանը մեր մասին վատ բան է ասում, մեր վարկանիշը բարձրանում է    

25 հուլ 2019 16:55

Սանկտ Պետերբուրգում կալանավորվել է հայ վարսավիրի վրա հարձակման մեջ կասկածվող ՀՀ քաղաքացին

Պետերբուրգի Կրասնոգվարդեյսկի շրջանի ոստիկանները գտել են կասկածյալին, որը Նաստավնիկների պողոտայում մի քանի անգամ դանակով հարվածել է Հայաստանի քաղաքացուն, տեղեկացնում է «Բեզֆորմատա»-ն։
Ինչպես հայտնի է դարձել «Մոյկա78»-ին, Հայաստանի 41-ամյա քաղաքացին, որը Պետերբուրգում վարսավիր էր աշխատում, հոսպիտալացվել էր հուլիսի 20-ին Նաստավնիկների պողոտայի թիվ 38 տնից։ Բժիշկները ախտորոշել էին կրծքավանդակի ու որովայնի խոռոչի ծակող-կտրող վերքեր, վիճակը՝ ծանր։


Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ոստիկանները կալանավորել են կասկածյալին. 42-ամյա գործազուրկ, նույնպես Հայաստանի քաղաքացի։ Նա ամբաստանվում է այն բանում, որ հուլիսի 20-ին ժամը 2-ի մոտ հանկարծակի ծագած վեճի ժամանակ տուժածին դանակի երկու հարված է հասցրել։
Առողջությանը միտումնավոր ծանր վնաս հասցնելու փաստով հարուցվել է քրեական գործ, կասկածյալից ստորագրություն է վերցվել չբացակայելու մասին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր