Մինչ այժմ չեն կարողանում պարզել կաթվածի պատճառը.տղայի ձեռքերի փոխարեն ոտքերն են գործ անում
![](https://med.news.am/static/news/b/2019/07/23033.jpg)
Մի անգամ առավոտյան, երբ Չառլին 5 տարեկան էր, նա ցատկել է եւ սկսել բղավել ցավից: Բժիշկները նրա մոտ տոնզիլիտ են կասկածել, սակայն, վերադառնալով տուն, երեխան զրկվել է լսողությունից, տեսողությունից եւ չի կարողացել շարժվել:
Դրանից հետո նրան հոսպիտալացրել են, որտեղ մեծ թվով հետազոտություններ են անցկացրել, սակայն դրանցից ոչ մեկը հստակ ախտորոշում չի տվել: Մասնագետներն այդպես էլ չեն հասկացել՝ ինչը կարող էր առաջացնել այդ տարօրինակ կաթվածը:
Չառլին ստիպված էր երկարատեւ վերականգնողական փուլ անցնել, եւ ֆիզիոթերապիայի օգնությամբ նա սկսել է քայլել, սակայն ձեռքերն այդպես էլ անշարժ են մնացել:
Տղան սովորել է բոլոր գործերն անել ոտքերի օգնությամբ: Նա նույնիսկ կարող է ոտքով գրել եւ այլ երեխների հետ միասին դպրոց հաճախել: Բացի այդ, նա ազատ օգտվում է համակարգչից, վիդեոխաղեր խաղում եւ գրքեր կարդում:
Բժիշկները մինչ այժմ չեն կարողանում պարզել կաթվածի պատճառը: Ամենից հաճախ նման խնդիրներ են առաջանում ինսուլտի հետեւանքով: Կաթվածների 29%-ը գլխուղեղի արյան շրջանառության սուր խախտման արդյունք է, կաթվածների եւս 23%-ը՝ ավտովթարների, ընկնելու, ֆիզիկական ծանրաբեռնվածության կամ բռնության արդյունքում ողնաշարի վնասվածքի արդյունք է: Հաջորդը ցուցակում են՝ ցրված սկլերոզ, ուղեղային կաթված, պոլիոմելիտ, գլխուղեղի վնասվածքներ, նեյրոֆիբրոմատոզ, ինչպես նաեւ ի ծնե դեֆեկտներ: Սակայն ցուցակից ոչ մեկը Չառլիի մոտ չի ախտորոշվել: