Գրենլանդիայում կլիմայական տաքացման հետևանքով հուլիսին 160 մլրդ լիտր սառույց է հալվել
Այս տարվա հուլիսին Գրենլանդիան կլիմայական տաքացման հետևանքով արդեն ավելի քան 160 մլրդ տոննայի չափով սառցային ծածկույթ է կորցրել:Տաք օդային հոսանքների մոտեցման հետևանքով սառույցը շարունակում է հալվել:
Մասնագետները համեմատության համար նշել են, որ 160 մլրդ տոննա սառույցը հավասար է 64 օլիմպիական լողավազանի պարունակությանը, ընդ որում՝ գնահատվել է միայն կղզու սառցային տեսանելի ծածկույթը:
Կազմակերպությունից հստակեցրել են, որ սառույցների հալոցքի ներկայիս ծավալն առայժմ չի գերազանցել 2012թ.-ի ռեկորդը: Ներկայում արկտիկական ծովերում սառույցի հալոցքի մակարդակը դեռևս ցածր է 1981 և 2010 թվականներին գրանցված նիշից և գրեթե հավասար 2012թ.-ին ցուցանիշին:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Գրենլանդիայում 1980-ականներից մինչ այժմ սառույցների հալման տեմպերն աճել են 6 անգամ:
Մասնագետների հաշվարկով՝ 46 տարվա ընթացքում Դանիային պատկանող կղզու սառույցների հալոցքը հանգեցրել է համաշխարհային օվկիանոսի մակարդակի՝ 13,7 մմ-ով բարձրացման, ընդ որում՝ այդ ցուցանիշի կեսը է գրանցվել է ուսումնասիրված ժամանակահատվածի վերջին 7 տարվա ընթացքում: