Շղթայական ավտովթար է տեղի ունեցել Երևանում, բախվել է 4 մեքենա          Ալիևը փող է սկսում ծախսել Փաշինյանի ընտրարշավի ու նրա ընդդիմադիրներին «սևացնելու» համար       Ծառուկյանի տները սկսելու ենք վերադարձնել ժողովրդին, մինչև 2031 թ. սարի գլխի էն տունը պետք ա ծերերի խնամքի կենտրոն դառնա    

29 հուլ 2019 16:15

10-ամյա երեխան եռման ջրով «ջրել է» 18-ամյա երիտասարդին

Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում երեկ` հուլիսի 28-ին, 10-ամյա երեխան եռացրած ջուր է լցրել 18-ամյա երիտասարդի վրա: Այս մասին  հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվական ծառայությունից:
«Հուլիսի 28-ին, ժամը 13:30-ին Մեծամոր Բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել Մեծամորի բաժին, որ մեջքի շրջանում առաջին եւ երկրորդ աստիճանի այրվածքներ ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 2001 թվականին ծնված մի երիտասարդ: Մեկնել է ոստիկանության օպերատիվ խումբը եւ պարզել, որ 2009 թվականին ծնված մի տղա պատահական թեյնիկով եռացրած ջուր է լցրել այդ երիտասարդի մեջքին` պատճառելով վնասվածք»,- հայտնեցին ոստիկանությունից:


Դեպքի հանգամանքները պարզվում են, նշանակված են փորձաքննություններ, նախապատրաստվում են նյութեր:
 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր