Եթե պետք է մարդ դատեն, չեմ գա,Թե չէ մարդիկ այլեւս չեն գնա պատերազմի.հրավիրել են ապրիլյանի հարցով քննիչ հանձնաժողով

Բանն այն է, որ հանձնաժողովի անդամներն այս ժամանակահատվածում հասկացել են, որ պատերազմի հանգամանքներ բացահայտելը շատ բարդ գործընթաց է, ու իրենց կենսափորձը եւ ընդհանրապես մասնագիտական ունակությունները չեն բավականացնում պարզելու պատերազմի բոլոր հանգամանքները։
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ հանձնաժողովը նպատակ ունի ներգրավել նաեւ ՊՆ նախկին փոխնախարար Նորատ Տեր-Գրիգորյանցին։ Վերջինս մեզ հետ զրույցում նշեց, թե հրավեր դեռ չի ստացել, սակայն կգա մեկ պայմանով։
«Եթե այդ հանձնաժողովը ստեղծվում է, որպեսզի կալանավորեն կամ բերդ նստեցնեն նրան, ով որ սխալ է թույլ տվել, այդ դեպքում ես չեմ գա, բացահայտելու, օգնելու համար՝ սիրով։ Թե չէ մարդիկ այլեւս չեն գնա պատերազմի, կասեն՝ դե դուք գնացեք...», - նշեց նա»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում