Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը          Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին       Երևանը Իրանին վստահեցրել է, որ միջպետական ճանապարհը ներառված չէ Բաքվին տարածքներ հանձնելու համաձայնության մեջ    

01 օգոս 2019 13:48

Հայ պաշտոնյաների թանկարժեք այցերից հետո հնարավոր է՝ ԱՄՆ-ն դադարեցնի Արցախին տրամադրվող ֆինանսավորումը

Ամերիկյան վարչակազմը մտադիր է երկու ամսվա ընթացքում դադարեցնել Արցախին տրվող ֆինանսական օգնությունը, որը նախնական հաստատման էր արժանացել 2020 թվականի ֆինանսական ծրագրով: Այս մասին ահազանգ է հնչեցրել ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը։ Ընդ որում՝ այս տեղեկատվութունն ստացվել է հայ բարձրաստիճան պաշտոնյաների մեկը մյուսին հաջորդած ամերիկյան այցերից հետո։  
Նշենք, որ ԱՄՆ-ն այս տարիներին միակ երկիրն է եղել աշխարհում որն ամեն տարի մարդասիրական հատկացումներ է անում Արցախին՝ միջազգայնորեն չճանաչված հանրապետությանը:
ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանի կարծիքով՝ դեռևս հնարավոր է իրավիճակը փրկել, եթե հստակեցնենք ԱՄՆ-ից մեր ակնկալիքի շրջանակը։ «Թրամփի Ամերիկային Հայաստանի հեղափոխությամբ և ժողովրդավարությամբ չես զարմացնի, ինչը համառորեն փորձում էին անել վերոնշյալ երեք բարձրաստիճան հայաստանցի պաշտոնյաները ամերիկացի իրենց գործընկերների հետ հանդիպումներում։ Մեր երկրի բարձրաստիճան պաշտոնյաներից և ոչ ոք ԱՄՆ-ում չփորձեց աջակցություն խնդրելուց բացի մտածել՝ իսկ ի՞նչ կարող է առաջարկել փոքր, բայց համաշխարհային ներկայացվածություն ունեցող Հայաստանը աշխարհի գերհզոր ԱՄՆ-ին՝ իր ռեգիոնալ քաղաքականության համատեքստում»,- ֆեյսբուքում նշել է Ա.Բաբաջանյանը։
Նշենք, որ Հայ դատի հանձնախումբը հայտարարել է ԱՄՆ-ի բյուջեում Արցախի ֆինանսավորումը պահպանելու նպատակով արշավ սկսելու մասին: 
« 60 վայրկյան տրամադրեք՝ կապվելու Ձեր ներկայացուցչի հետ և կոչ անելու նրանց ստորագրել Բրեդ Շերմանի, Թի Ջեյ Կոքսի նախաձեռնած նամակը՝ ստիպելու ԱՄՆ Միջագային զարգացման գործակալությանը (USAID) հարգել իր հանձառությունները՝ աջակցելու Արցախի ականազերծման կենսական ծրագրի ֆինանսավորմանը»,-ասված է Հայ Դատի գրասենյակի հայտարարությունում:
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանի կարծիքով՝ USAID-ի կողմից ֆինանսավորվող ծրագիր դադարեցումը լուրջ քաղաքական մեսիջ է. ‹‹Սա լրջագույն քաղաքական հետևանքներ է ունենալու: Սա դառնալու է քաղաքական և իրավական նախադեպ, որի հետևանքները բոլորս ենք գիտակցում››,-գրել է Սուրեն Սարգսյանը:
«Դեմ չեմ, որ սփյուռքը այս և հարանման այլ հարցերում կարող է ունենալ դերակատարում, բայց համոզված եմ, որ այսպիսի կարևորության հարցերում Հայաստանը պետք է ստանձնի կարևոր և առաջին դերակատարի դերը, պետք է ձեռնամուխ լինի բոլոր դիվանագիտական գործիքների գործադրմամբ չեզոքացնելու վերահաս վտանգը»,- գրել է Արման Բաբաջանյանը։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր