Սեպտեմբերի 17-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Ակնկալում ենք՝ ամենամոտ ապագայում գործնական առաջընթաց կապահովենք նաև Հայաստան-Վրաստան սահմանազատման գործընթացի շրջանակներում       Բոլոր զազրախոսները պետք է պատասխան տան․ Բագրատ Սրբազանն անդրադարձել է իշխանականների դեմ հայցերին    

03 օգոս 2019 14:27

Երբ հասարակության մեջ չլինեն ինքնասպանության դեպքեր, չեն լինի նաև բանակում. ԳՇ պետ

Ե՛վ այս տարի, և՛ հաջորդ տարվա ընթացքում, պայմանագրերի հիման վրա, ՀՀ ԶՈՒ սպառազինության ռազմատեխնիկան մեծ համալրում կունենա: Այս մասին  ասել է ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը:


«Տվյալ սպառազինության ռազմատեխնիկան վերաբերում է և´ հակաօդային, և´ հակահրթիռային պաշտպանական էլեմենտներին: Ռազմատեխնիկան կհագենա հեռահար ու ճշգրիտ խոցման միջոցներով, ավելացնելու ենք նաև հետախուզության կրակային հզորությունները մեր զինված ուժերում», – նշեց Դավթյանը:
Նա նաև ասաց, որ ռազմատեխնիկայի համալրման գործընթացը միջոցառումների շարք է, որ մշտապես կատարելագործվելու է:
ԱՅնուհետև անդրադարձավ բանակում տեղի ունեցող  ինքնասպանություններին։
Բանակում վերջերս արձանագրված ինքնասպանության դեպքերի բոլոր պատասխանները կտա քրեական գործի շրջանակներում իրականացվող հետաքննությունը: Լրագրողների հետ զրույցում, օգոստոսի 3-ին, ասաց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Արտակ Դավթյանը:

«Մենք, որպես ԶՈՒ, շահագրգռված ենք, որ հանգամանքների ողջ տիրույթն ի հայտ գա, և ըստ դրա՝ որոշում կայացնենեք: Ցավոք, 2 ինքնասպանություն ժամանակի առումով համընկան: Յուրաքանչյուր զինծառայողի դեպք մեզ համար ցավալի է, բայց երբ հասարակության մեջ չլինեն նման դեպքեր, այն ժամանակ էլ չեն լինի նաև բանակում», – ասաց Դավթյանը:
Արտակ Դավթյանը նաև վստահեցրեց, որ հրամանատարներն այդ ուղղությամբ աշխատանքներ տանում են, եթե չտանեին, ինքնասպանության դեպքերը կլինեին ո´չ թե 2-ը, այլ 12-ը:
«Մենք ունեցել ենք այս տարի երկու՞, թե՞ երեք դեպք, երբ կանխվել են ինքնասպանության փորձերը: Ընդ որում, արդեն եղել են այն վիճակի մեջ, որ գրություն են թողել և գործունեություն են իրականացրել, բայց կանխվել է», – ընդգծեց ԳՇ պետը:


 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր