Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա          Տեսանյութ. «Ձեր շոուն արեք, գնացեք». Ոստիկանների հետ քաշքշուկի հետևանքով քաղաքացու ոտքի պրոթեզը դուրս եկավ       Այլևս ռուս խաղաղապահների կարիքը չկա, և ոչ ոք չի վիճում այն փաստի հետ, որ Ղարաբաղը «պատկանում է» Ադրբեջանին    

03 օգոս 2019 15:35

Ավտոբուսում եղել է մանկապարտեզի կոլեկտիվ, կա 18 վիրավոր․ նոր մանրամասներ Գոշ գյուղում տեղի ունեցած վթարից

Գոշ գյուղի վարչական տարածքում ПАЗ մակնիշի 43 OO 008 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Դիլիջան-Ճամբարակ ավտոճանապարհի դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել բետոնե սյուներին և առաջ ընթանալով՝ հայտնվել է ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։
Վթարի հետևանքով 18 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել են Դիլիջանի հիվանդանոց։


Ըստ աղբյուրի՝ ավտոբուսում եղել է 25-ից ավելի ուղևոր՝ Գառնի գյուղի մանկապարտեզի կոլեկտիվից։ Նրանք մեկնում էին Գոշավանք։
Ավելի վաղ՝  ԱԻՆ լրատվական ծառայությունից տեղեկացել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ժամը 13:00-ին Դիլիջան-Գոշավանք ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր էին մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Ըստ նախնական տեղեկության՝ 8 հոգի էր հոսպիտալացվել Դիլիջանի ԲԿ:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր