97 տարեկան հասակում մաhացել է պատրիարք Ֆիլարետը          Իրանը Մեծ Բրիտանիայից պահանջել է զերծ մնալ Թեհրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի գործողություններին աջակցելուց       Ուրսուլա ֆոն դեր Լայենը բացառել է ռուսական գազի գնումները նույնիսկ ԵՄ-ում էլեկտրաէներգիայի անջատումների դեպքում    

19 հոկ 2025 14:05

Սիսիան-Երևան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում, կան տուժածներ

Սիսիան-Երևան ավտոճանապարհին «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում, կան տուժածներՀոկտեմբերի 19-ին, ժամը 09։32-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Սիսիան-Երևան ավտոճանապարհի 39-րդ կմ-ին «Opel» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 15 մ):

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդը և երեք ուղևոր հոսպիտալացվել են բժշկական կենտրոն:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր