«Պատիվ ունեմ» խմբակցությունը վարչապետի թեկնածու է առաջադրում Դավիթ Համբարձումյանին          Փրկարարները ջրանցքից դուրս են բերել մոտ 75 տարեկան կնոջ մшրմին       Արհեստածին Ադրբեջանը ոչ միայն պատմականորեն չի կոչվել Ադրբեջան, այլ ազգի նախնիներն իրենց ինքնանվանման մի քանի ձև ունեին    

05 օգոս 2019 16:52

Սպան պառկեցրել է զինվորներին և քայլել է նրանց վրայով. Մատաղիսի զորամասը որպես հանցավորության որջ

Մարտակերտի պաշտպանական շրջանի Մատաղիսի զորամասում հանցավորության որջ է ձևավորվել: Սպաների մի մասի դեմ քրեական գործեր են քննվում, մյուսները դատապարտված են տարբեր հանցագործությունների համար, սակայն անգամ աշխատանքից ազատված չեն  և շարունակում են ծառայողական պարտականությունների կատարումը: Զինվորների նկատմամբ կիրառվող բռնությունները այդ աշխատանքի պարտադիր մասն են: ժամկետային զինծառայողներին խոշտանգում են, սադիստական պատիժներ են կիրառում նրանց նկատմամբ: Այս «աշխատանքները» ղեկավարում է զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը: Նրա թողտվությամբ զորամասում լիակատար բեսպրեդել է տիրում:
Հրաձգային գումարտակի շտաբի պետ, Գյոզալյանի տեղակալ, մայոր Արթուր Հայիկի Ֆահրադյանը, որը հրամանատարի աջ ձեռքն է, ամենադաժան սպայի համբավն ունի: Նա ծնունդով Արմավիրի մարզից է: Բնակվում է Արցախում, ամուրի: 31 տարեկան մայորը արդեն երկու անգամ կանգնել է դատարանի առաջ, բայց երրորդ կայազորի զինվորական դատախազությունը, Սյունիքի դատարանի դավորներ Գնել Գասպարյանը և Դավիթ Սարգսյանը ակնհայտ մեղմ վերաբերմունք են ցուցաբերել հանցագործի նկատմամբ:
2018 թվականի հունիսի 12-ի գիշերը մայոր Ֆահրադյանը զինվորներին պարկացրել է գետնին և քայլել է նրանց վրայով: Այս կերպ մայորը պատժել է տղաներին այն բանի համար, որ նրանք «Քուն» հրամանից հետո ննջասենյակում հաց են կերել: 
Բռնացնելով տղաներին, մայորը նրանցից երեքին՝ կրտսեր սերժանտներ Մխիթար Սարգսյանին,  Սերգեյ Գրիգորյանին և Նարեկ Պողոսյանին ծեծի է ենթարկել: «Երկու ձեռքի բաց ափերով նա ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Սերգեյ Գրիգորյանի դեմքի աջ ու ձախ շրջաններին, ձեռքերով հրել նրա կրծքավանդակից և աջ ձեռքի բաց ափով մեկ անգամ ուժգին հարվածել է կրտսեր սերժանտ Մխիթար Սարգսյանի դեմքի ձախ շրջանին` վերջիններիս պատճառելով ֆիզիկական ցավ», — գրված է դատավճռում:
Այսքանով մայորը չի բավարարվել: Առավոտյան 07.30-ին նա Նարեկ Պողոսյանին և շարքայիններ՝ նյութատնտեսական դասակի ավտոմոբիլային ջոկի վարորդ Շահեն Պողոսյանին, բուժկետի վարորդ-սանիտար Թևան Համբարձումյանին, ավագ հրաձիգ-զենիթավար Տիգրան Մխիթարյանին, հետախույզ-դիպուկահար, Դավիթ Չատյանի և նռնականետային դասակի վարորդ Խորեն Գաբրիելյանին կանգնեցրել է գումարտակի շենքի դիմաց: Հյութի պլաստմասե շշով  նա մի քանի անգամ հարվածել է  կրտսեր սերժանտ Պողոսյանի դեմքին և ուսին, պատճառելով նրան մարմնական վնասվածքներ: Մյուսներին «հենում-պառկած» հրաման է տվել, որի ընթացքում քայլել է նրանց վրայով, պատճառելով մարմնական վնասվածքներ:
2018 թվականի օգոստոսի 22-ի որոշմամբ Արթուր Հայիկի Ֆահրադյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:
 Զինդատախազությունը մոտ 6 ամիս տևած նախաքննության ընթացքում նույնիսկ չի մեկուսացրել մայորին: Ֆահրադյանից ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Մեղմ վերաբերմունքը սադիստ մայորի նկատմամբ դրսևորել է 3-րդ կայազորի զինվորական դատախազի տեղակալ Բորիս Բախշիյանը: Այս տարի մայիսին նա դարձավ դատավոր:
Արթուր Ֆահրադյանին մեղադրանք առաջադրեց ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ քրեական օրենսգրքի 358.1 հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով՝ ստորադասի նկատմամբ բռնի գործողություններ կատարելը կամ դրանք կատարելու սպառնալիքը երկու կամ ավելի անձանց նկատմամբ զենք կամ որպես զենք օգտագործվող այլ առարկա գործադրելով:
Փետրվարին Գորիսի դատարանի դատավոր Դավիթ Սարգսյանը արագացված ընթացակարգով քննեց այս գործը: Նա ընդամենը մեկ դատական նիստ նշանակեց՝ փետրվարի 19-ին, և նույն օրը կայացրեց դատավճիռ՝  4 տարվա ազատազրկում, սակայն հաշվի առնելով մայորի արժանիքները, հրամանատար Գոյզալյանի կողմից նրան տված բազմաթիվ պարգևներն ու դրական գնահատականը, վճռեց պատիժը կիրառել պայմանականորեն, նշանակելով փորձաշրջան:
Քաջարի մայորը ընդամենը մի քանի ամիս խելոք մնաց: Այս տարի նա նորից զինվոր է ծեծել, խախտելով դատարանի կողմից նշանակված փորձաշրջանի ժամկետը:
Ըստ դատախազության, «Արթուր Ֆահրադյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա զբաղեցնելով թիվ զորամասի հրաձգային գումարտակի շտաբի պետ-հրամանատարի տեղակալի պաշտոնը,կոչումով մայոր,զինվորական ծառայության պարտականությունները կատարելու հետ կապված՝ծեծել է իր նկատմամբ ստորադաս հանդիսացող,պարտադիր ժամկետային զինծառայող,շարքային Բ.Հովհաննիսյանին՝պատճառելով ֆիզիկական ցավ»:
Գործով մեկ դատական նիստ է կայացել: Երկրորդը նշանակված է օգոստոսի 28-ին: Եւ կրկին ոչ երրորդ կայազորային զինդատախազությունը, ոչ Սիսիանի դատարանի դատավոր Գնել Գասպարյանը նրան չեն  մեկուսացրել:
Ընդամենը ստորագրություն են վերցրել չհեռանալու մասին: Իսկ հրամանատար Գյոզալյանը չի շտապում հեռացնել իր աջ ձեռք Ֆահրադյանին զինվորների հետ աշխատանքից: Հակառակը՝ նրան տեղավորել է ուսումնական գումարտակում: Ինչո՞ւ, ի՞նչ նպատակով, ի՞նչ և ումանձնական հետաքրքրվածությամբ է սադիստ, քրեական հանցանքների մեջ թաթախված մայորը ուղարկվել ուսումնական գումարտակ:
Ինչպե՞ս է հրաձգային գումարտակի շտաբի պետ Ֆահրադյանը այսքանից հետո շարունակում պաշտոնավարել։ Ինչո՞ւ զորամասի հրամանատար Արմեն Գյոզալյանը հարց չի բարձրացնում ծառայությունից նրա հեռանալու մասին։ Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը պատասխանելով Forrighs.am-ի այս հարցերին պատասխանեց․ «Զինվորին խփելու համար պայմանական հոդվածի պատճառով Գյոզալյանը չի որոշում հանել նրան, կամ ոչ»։
Սա առնվազն նշանակում է, որ զինվոր ծեծող-ջարդողները ՊՆ և զոփրամասի հրամանատարության հատուկ հովանավորության տակեն և ինչ-ինչ պատճառներով խրախուսվում են վերջիններիս կողմից։
 Այսօր հանցագործ մայորն իրեն լիովին պաշտպանված է զգում դատախազության, դատարանների, իր հրամանատար, գնդապետ Արմեն Գյոզալյանի, պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի կողմից, իսկ քրեական դեպքերը Մատաղիսի զորամասում շարունակվում են:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր