Արևմուտքում քաղաքացիական պատերազմն, այնուամենայնիվ, սկսվելու է          Հուսամ՝ սահմանագծման այդ սյունը նույն հետևանքը չի թողնելու, ինչ անցակետն է թողել.Մի մոռացեք, Ալիևը հրապարակայնորեն հայտարարեց, որ «ՀՀ-ն Ադրբեջանի ու Թուրքիայի հավերժական թշնամին է»       Խոշտանգումներ, կամայական ազատազրկումներ, հիմնական ապացույցների ոչնչացում, անպատժելիություն․ ԱՄՆ Պետդեպի զեկույցը Հայաստանի մասին    

07 օգոս 2019 11:00

Թող չմոլորեցնի երևանցիներին.«Երևանի հերն էլ անիծած, երևանցիների է՞լ». Նախկին թաղապետը՝ Հայկ Մարությանին

Դավիթաշեն համայնքի նախկին ղեկավար Ռուսլան Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Ճիշտ է, որ քաղաքապետն ասում է՝ «Սանիթեք»-ը ներդրումներ չի անում։ Թող բացարձակ տպավորություն չլինի, թե այդ ընկերության փաստաբանն եմ, ես «Սանիթեք»-ին նայում եմ որպես միջազգային ներդրող, և այդուհանդերձ ե՞րբվանից և ինչո՞ւ «Սանիթեք»-ը դադարեցրեց ներդրումները։
Հիշեցնեմ՝ անցյալ տարի Հայկ Մարությանի քարոզարշավի ժամանակվանից, երբ վերջինս իր բոլոր ելույթներում հայտարարում էր, որ ետ է վերցնելու այդ գործառույթը տվյալ ընկերությունից։ Որ մի ընկերությունը կշարունակեր գումար ներդնել՝ չիմանալով իր ճակատագիրը։

Եվ թող քաղաքապետը չմոլորեցնի երևանցիներին, իբր թե քաղաքապետարանը ամեն կերպ փորձել է օգնել «Սանիթեք»-ին, ուղղակի ստում է, հնարավոր բոլոր միջոցներով խանգարել է, դրա վառ ապացույցը վերոհիշյալ իր ելույթները քարոզարշավի ընթացքում։ Ինչևէ, ունենք աղբահանության խնդիր, և այն լուծել է պետք։ Ինչպե՞ս է քաղաքային այս իշխանությունն ուզում լուծել. նոր համայնքային ընկերություն է հիմնում, արդեն գրեթե 3.5 միլիոն դոլար մեր բյուջեից ծախսել է, բացի դա էլ տարեկան 2 մլրդ. դրամ հատկացրել է այդ ընկերությանը, հիմա էլ ևս 1.7 մլրդ դրամ, որի մի մասը մանկապարտեզների վերանորոգման բյուջեից։ (Հլը մի հարցնող լինի էդ վերանորոգման մրցույթները ինչո՞ւ մինչև հիմա չի եղել, որ դեռ էդ փողը տեղում է)։
Որ ժամանակին ասում էի սա երևանցիների հաշվին է լինելու, էն ո՞վ էր քրքրվելով համոզում, որ չէ՛։ Հիմա էլ ասում եմ սա ՉԻ՛ արդարացնելու, ունենալու ենք ժամանակավոր արդյունք։ Այսօր էլ ասում է հիմա համայնքը կանի, հետո, երբ իրավիճակը կկայունանա, նոր կմտածենք այլ օպերատոր ներգրավելու մասին։

Դե լավ է ընկեր, բա էդ առածդ մեքենաները ի՞նչ ես անելու, թե Երևանի բյուջեն քո համար «անքաղ բոստան է»՝ հիմա պաշտոնավարումդ մի քանի ամիս երկարացնելու համար մի քանի միլիարդ ծախսես, հետո էլ «Երևանի հերն էլ անիծած, երևանցիների է՞լ»։ Մնալու է կոկորդիդ!!!»։ #մետրոնինչեղավ

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր