Իրանն ԱՄՆ-ի հետ երկխոսությունը շարունակելու որոշում է կայացրել          Ազգովի կհաղթենք փոքրիկ խմբակի՝ հոգին կորցրած դիկտատորին       Ռոբերտ Քոչարյանին իրավապահները թույլ չեն տվել լքել ՀՀ տարածքը    

07 օգոս 2019 12:01

Նոր տիպի բալիստիկ հրթիռները նախազգուշացում են Վաշինգտոնի և Սեուլի համար․ Կիմ Չեն Ըն

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը մեկնաբանել է նոր տիպի բալիստիկ հրթիռների գործարկումը: Այդ մասին հայտնում է Կորեայի Կենտրոնական հեռագրական գործակալությունը:
Ըստ գերատեսչության, ԿԺԴՀ ղեկավարն անձամբ վերահսկել է դրանց գործարկումը: Հրթիռներն արձակվել են երկրի արևմտյան հատվածում տեղակայված օդանավակայանից և թռել են դեպի կենտրոնական շրջաններ:
Ըստ Կիմ Չեն Ընի, հռթիռների մեկնարկը «նոր նախազգուշացում է»՝ ի պատասխան Վաշինգտոնի և Սեուլի համատեղ զորավարժությունների:
Ավելի վաղ, Հարավային Կորեայի միացյալ շտաբի ներկայացուցիչները ԿԺԴՀ-ին մեղադրել էին կարճ հեռահարության բալիստիկ հրթիռների փորձարկումներ անցկացնելու մեջ, որոնց գործարկումն արգելված է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր