«Շշի Մելոյի» գործով կալանավորվել են նախկինում դատապարտված «Բարութը», «Ֆիթիլը» և «Պլաստմասը»

Հրազդանի դատարանում միջնորդությունը ներկայացրել է ՀԳԿ ավագ քննիչ Ս․ Սեդրակյանը, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչներ 56-ամյա Արթուր Մխիթարյանի և 53-ամյա Պետրոս Էլբակյանի նկատմամբ։
Նշված անձինք փաստացի բնակվում են Երևան քաղաքի Նորք Մարաշ վարչական շրջանում։
Դատավոր Հովհաննես Ավագյանը, դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով, բավարարել է քննիչի միջնորդությունը և Ա․ Մխիթարյանն ու Պ․ էլբակյանը տեղափոխվել են համապատասխան քրեակատարողական հիմնարկ։
Միևնույն ժամանակ Աբովյանի դատարանի նստավայրում միջոնրդություն է ներկայացրել ՀԳԿ ավագ քննիչ Վիգեն Մարգարյանը, որպեսզի դատարանը որպես խափաման միջոց 2-ամսյա կալանքի որոշում կայացնի Շիրակի մարզի բնակիչ 45-ամյա Ջեմսիկ Մարտիրոսյանի նկատմամբ։ Դատավոր Վարդան Ստեփանյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց հետո բավարարել է քննիչի միջնորդությունը և Ջ․ Մարտիրոսյանը նույնպես դատարանից տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։
Նշված անձինք նախկինում եղել են դատապարտված։ Պ․ Էլբակյանը հանցագործ միջավայրում հայտնի է որպես «Բարութ» մականվամբ, Ջ․ Մարտիրոսյանը՝ հանցագործ միջավարյում հայտնի է որպես «Ֆիթիլ» մակնավամբ, իսկ Ա․ Մխիթարյանը, ով նախկինում 6 անգամ դատապարտվել է, ժողովրդի լեզվով ասած՝ «բառիգության» համար, հանցավոր միջավայրում հայտնի է «Պլաստմաս» մականվամբ։
shamshyan.com