Եթե ընդդիմությունն ուզում է իշխանափոխություն, ունի մեծ հնարավորություններ մինչև ընտրությունները դա անելու          Պատերազմի դեպքում իրանցի պաշտոնյան սպառնացել է «սրբել, տանել» Ալիևի ռեժիմը, որը համագործակցել է Իսրայելի հետ 12-օրյա պատերազմում       Կրակոցներ՝ Երևանում․ հրազենային վնասվածքներով «Աստղիկ» բժշկական կենտրոն է տեղափոխվել 44-ամյա տղամարդ    

08 օգոս 2019 12:26

Տեսանյութ. «Սև պանտերան» մագլցել է Գեղարդի եկեղեցու գմբեթի վրա,կերակրել գիշանգղի ձագին. Մայր Աթոռն անընդունելի է համարել

Վերջին երկու շաբաթվա ընթացքում համացանցում հայտնվել է «սեւ պանտերա» անունով օգտատիրոջ տեսահոլովակները, որտեղ նա դիմակավորված բարձրանում է տարբեր ժայռերի վրա՝ չօգտագործելով ոչ մի լեռնագնացական սարք։ Այս մասին տեղեկանում ենք «Էկո–Մեդիա ցանց»–ի ֆեյսբուքյան էջում հրապարակված տեսանյութից։
Տեսանյութում դիմակավորված անձը մսով կերակրում է Կարմիր գրքում գրանցված գիշանգղի ձագի։
Ուշագրավ է նաև այն, որ դիմակավորված անձը բարձրացել է Սուրբ Գեղարդի եկեղեցու գմբեթի վրա, ինչին արձագանքել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից։
«Ապշած ենք Սուրբ Գեղարդավանքի Կաթողիկե Աստվածածին եկեղեցու գմբեթին ու Սուրբ Խաչի վրա մագլցող երիտասարդի պատկերով տեսանյութից։ Հատկապես զարմանալի է այդպիսի արարք արձանագրել մի անձի կողմից, ով նախկինում վանահայրերի գիտությամբ ու արտոնությամբ Գեղարդավանքում խոնարհաբար կատարել է գմբեթի ու տանիքի մաքրման աշխատանքներ։
Վանորեից տեսչությանը հանձնարարվել է առավել զգոն լինել սրբավայրերի պահպանության և խնամքի ծառայության մեջ և հորդորվել է հոգևոր խնամքի իրագործման շրջանակներում բացատրական աշխատանքներ տանել երիտասարդի հետ: Մեր ժողովրդի զավակներին կոչ ենք անում հեռու մնալ այնպիսի գործողություններից, որոնք անընդունելի են և հարիր չեն սրբավայրերի առաքելության հետ և վիրավորում են քրիստոնեական, հոգևոր զգացմունքները։ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգ»։





Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր