«Պատրոն Դավոյին» պատկանող ՍՊԸ-ն Հայաստանին մոտ 30 մլն դրամի ավիացիոն տեխնիկա է նվիրում          Բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում 2-ամյա երեխա է մահացել       Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել    

09 օգոս 2019 12:40

Մոսկվայի բնակիչներին զգուշացրել են հնարավորինս դուրս չգալ շինություններից, խուսափել զբոսանքի դուրս գալուց

Օգոստոսի 9-ին Մոսկվայում հորդառատ անձրևներ կտեղան, իսկ որոշ շրջաններում սպասվում է ամրոպ և ուժեղ քամի, գրում է Gazeta.ru-ն՝ հղում անելով ՌԴ ԱԻՆ հիդրոմետ ծառայությանը:

Նշվում է, որ քամու ուժգնությունը կհասնի 7-12 մետր/վայրկյանի, իսկ որոշ տեղերում` 18-23-ի:
Ռուսաստանի մայրաքաղաքի բնակիչներին խորհուրդ է տրվում  հնարավորինս դուրս չգալ շինություններից, խուսափել զբոսանքի դուրս գալուց:
Դրանից բացի, ԱԻՆ-ը խորհուրդ է տվել հեռու մնալ գովազդային վահանակներից, փխրուն կառուցվածքներից, իսկ մեքենաները կայանել անվտանգ վայրերում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր