Էմանուել Մակրոնը, Ֆրիդրիխ Մերցը, Քիր Սթարմերը և Դոնալդ Տուսկը ժամանել են Կիև          Մազաթափության դեմ պայքարելու արդյունավետ բնական միջոցներ       Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել մայիսի 10-ի համար    

10 օգոս 2019 10:45

Պատմության մեջ առաջին միջսահմանային ճոպանուղին րոպեների ընթացքում կմիացնի Ռուսաստանն ու Չինաստանը

Պատմության մեջ առաջին միջսահմանային ճոպանուղին րոպեների ընթացքում կմիացնի Ռուսաստանն ու Չինաստանը, գրում է luxurylaunches.com-ը:

Աղբյուրը մանրամասնում է, որ ճոպանուղին, որը կմիացնի Բլագովեշչենսկ-Հեյհե քաղաքները, կանցնի Ամուր գետի վրայով և ութ րոպեում կմիացնի Ռուսաստանն ու Չինաստանը:
Միջսահմանային ճոպանուղին հագեցած կլինի չորս խցիկներով՝ ընդհանուր 60 մարդ տեղափոխելու հնարավորությամբ:

Ակնկալվում է, որ ճանապարհորդների ուղևորությունը կտևի տասը րոպեից էլ պակաս, մինչդեռ, սովորաբար, մի կայանից մյուսը հասնելու համար ճոպանուղիներն անցնում են 3,5 րոպեում:
Բլագովեշչենսկում կայանը նախագծվել է UNStudio-ի կողմից, մինչդեռ Հեյհեի կայանը կառուցվում է անանուն չինական ընկերության կողմից:
«Բլագովեշչենսկ-Հեյհե ճոպանուղին պատմության մեջ կդառնա առաջինը, որը կմիացնի երկու երկրներն ու մշակույթները»,- ընդգծել է UNStudio-ի հիմնադիր Բեն Վան Բերկելը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր