Ավանդապաշտ ընտանիքի սիմֆոնիան
![](https://mail.hayacq.com/uploads/posts/2019-08/1564756938_nikol-alisa-2.jpg)
-Բարև
Նիկոլ, մտքերս կարդացիր, մի քանի հարց եմ քեզ պատրաստել, ուզում եմ տեսնեմ որքանով
ես ազնիվ ու անկեղծ, մի գաղտնիք էլ ասեմ՝ ծրագրավորողը մեջս «դետեկտոր լժի» է դրել:
-Դա
ինձ վրա չի ազդում, ես նստած հելած տղա եմ, Սերժի մենթերը ինձ չկարողացան կոտրել:
-Ասա
Նիկոլ, ի՞նչ կանեիր, եթե Քիմ Քարդաշյանից այսպիսի նամակ ստանայիր «Բարև պարոն վարչապետ,
ես հիացած եմ թավշյա հեղափոխությամբ և առաջարկում եմ ես և Դուք երեխա ունենանք, նա
կլինի Ձեզ նման խելոք և ինձ նման գեղեցիկ, անունն էլ կդնեն «Ուտիք»:
-Մտքովս
անգամ չի անցել:
-Սուտ,
տես դետեկտորը կարմրեց:
-Ընդհանրապես
նման բաները թաքուն են անում, բայց աստծուց թաքցնեմ, Վանեցյանից ո՞նց թաքցնեմ:
-Այդ
մեկը ճիշտ է, ձեռքը որ կոմպռ ընկավ քեզ էլ Նաիրի Հունանյանի ու Նարիմանովի նման ագենտ կդարձնի:
-Նարիմանովն
ո՞վ է:
-Դու
հիշողություն չունես, Հայկական ժամանակի էջերում նախկինում գրել էիր, որ Նարիմանովը
Ադրբեջանական կագեբեի ագենտի կեղծանունն է, իսկ ագենտը քեզ իշխանության բերողն է:
-Ինձ
իշխանության ժողովուրդն է բերել՝ թավշյա, ոչ բռնի հեղափոխության ճանապարհով:
-Սուտ,
տես դետեկտորը էլի կարմրեց: Դու տունը նստած հանգիստ հաց ու սոխ կուտեիր մեկ էլ շրըխկ
ժողովուրդը շուշեն ջարդեց ու ըսավ՝ Նիկոլ արի
մեզի ղեկավարի, դուրս եկար տեսար տան բակում հարյուր հազար մարդ է հավաքվել: Ասում
ես ժողովուրդ ինչ կա ինչ եք ուզում, նրանք էլ գոռում են մերժիր Սերժին, մերժիր Սերժին,
փոխանակ գոռային մերժիր Կարենին, դե ժողովուրդ է, մեկը մի բան գոռում է, մյուսները
կրկնում: Հիշում ես, ուզում էիր ասեիր ժողովուրդ, որ Սերժին մերժեմ բա էս աթոռին ոնց
նստեմ, լավա չասեցիր:
Լավ, արի դու խոսքը կտուրը մի գցի, հարցիս պատասխանի:
-Ի՞նչ
ես ինձանից ուզում այ անսեռ, ես կին ունեմ, երեխաներ` ադաթներով, ավանդապաշտ, բարոյական,
հայկական ընտանիք: Հաճախակի եկեղեցի եմ գնում, գերեզմանոց, բայց Քարդաշյանի նամակին
այսպես կպատասխանեմ. «Սիրելի գեղեցկուհի, սիրով կհամաձայնվեի, բայց վախենում եմ ստացվի
հակառակը, լինի տեսքը իմը, խելքը՝ քոնը:
-Էս
անգամ լավ պրծար, հիմա լսիր հաջորդ հարցը:
-Լավ
արի հետաձգենք, Լավրովն է զանգում:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 3