Ոչ իշխանության ժամանակ խելք հավաքեցին, ոչ ընդդիմության մեջ են պիտանի. Շարունակեք նույն տեմպերիվ քֆուր հավաքել          Թող փորձի Իսրայելը դիպչի իրանական հողին, վայրկյանների ընթացքում նախորդի համեմատ շատ ավելի ուժեղ հարված կստանա       Գազաբալոններով բարձված «ԶԻԼ»-ը բախվել է երկաթե արգելապատնեշներին ու կողաշրջված հայտնվել ձորակում    

12 օգոս 2019 14:00

Պարսից ծոցում իսրայելական ռազմանավերի հայտնվելը կարող է հանգեցնել պատերազմի

Իրանը պատրաստ է ցանկացած ժամանակ ցանկացած նավ գրավել, այդ թվում՝ այն նավերը, որոնք ուղեկցում են ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ռազմածովային նավատորմի նավերին: Այդ մասին Аl-Mayadeen հեռուստաալիքին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) ռազմածովային ուժերի հրամանատար ծովակալ Ալի-Ռըզա Թանգիսիրին։
Պարսից ծոցում իսրայելական ռազմական նավերի հայտնվելը կարող է պատերազմի հանգեցնել տարածաշրջանում, հավելել է նա: Ծովակալի խոսքով՝ ԻՀՊԶ-ի ռազմածովային ուժերն ապահովում են անվտանգությունը Հորմուզի նեղուցում ու Պարսից ծոցում եւ օտարերկրյա ռազմական նավեր այնտեղ հարկավոր չեն: Իրանը Հորմուզի նեղուցի անվտանգությունը կապահովի այնքան ժամանակ, քանի դեռ կարող է նավթ արտահանել, հավելել է Թանգիսիրին: ԱՄՆ-ն եւ Մեծ Բրիտանիան տարբեր սցենարներ են մշակում, որպեսզի օրինականացնեն իրենց ներկայությունը Պարսից ծոցում, ասել է նա:
Ծովակալի խոսքով՝ ԱՄՆ-ը հարձակումներ է կազմակերպում իրանական ջրերի մերձակայքում գտնվող նավթատար նավերի վրա, որպեսզի հետո Թեհրանին մեղադրի դրանում: Մեծ Բրիտանիան Պարսից ծոց է ուղարկել HMS Duncan էսկադրային ականակիրը՝ ի լրումն արդեն այնտեղ գտնվող HMS Montrose ֆրեգատի՝ բրիտանական քաղաքացիական նավերին ուղեկցելու եւ հնարավոր հարձակումներից նրանց պաշտպանելու համար:

Այդ որոշումը Լոնդոնն ընդունել էր այն բանից հետո, երբ Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմը Հորմուզի նեղուցում կալանեց Stena Impero լցանավը, որն ընթանում էր բրիտանական դրոշի ներքո, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր