Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Իրանի նպատակը ոչ թե պшտերազմի դադարեցումն է, այլ պшտերազմի այնպիսի վարում, որը կկանխարգելի հնարավոր հաջորդ պшտերազմը       Թուրքիայում քրեական հետապնդման է ենթարկվել Ռոջհիլաթ Աքսոյը, որը ցուցադրել է Հայոց ցեղասպանության մասին «Ավրորայի լուսաբացը» հայկական ֆիլմը    

13 օգոս 2019 15:45

Աթամբաևին սպանության մեջ մեղադրանք է առաջադրվել, կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ղրղզստանի գլխավոր դատախազության քննչական վարչության ղեկավար Զամիր Բեյշեյկևը սպանության մեջ մեղադրանք է առաջադրել երկրի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևին: Գրում է Gazeta.ru-ն: Նշվում է, որ նա մեղադրվում է նաև առանձնահատուկ լուրջ հանցագործությունների մեջ, ինչպիսիք են անկարգություններ կազմակերպելը, սպանությունը, սպանության փորձը: Բացի այդ, նա մեղադրվում է պատանդ վերցնելու և պետական պաշտոնյայի նկատմամբ բռնություն գործադրելու մեջ: Նշվում է, որ Աթամբաևը կարող է ցմահ ազատազրկման դատապարտվել: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ղրղզստանի ազգային անվտանգության պետական կոմիտեի ղեկավարը մեղադրել է Աթամբաևին հեղաշրջում նախապատրաստելու մեջ:

Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր