Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հունիսի 5-ի համար          Ո՞ր ընկերությունների պաղպաղակներում են խախտումներ հայտնաբերվել       Ասել է Եկեղեցին Ռուսաստանից հրահանգ է ստացել, սակայն մեծ մասը հասկացել է, որ սա հերթական «կռուտիտն» է.«Հրապարակ»    

16 օգոս 2019 13:26

Ադրբեջանի Սահմանային ծառայության ղեկավարը կասկածի տակ է դրել սեփական ԶՈՒ մարտունակությունը

Ադրբեջանի Պետական  Սահմանային ծառայության ղեկավար Էլչին Գուլիեւը փաստացի կասկածի տակ է դրել սեփական երկրի  ԶՈՒ կենսունակությունը:
Տարօրինակ միտքը նշվել է  «Ադրբեջան» թերթում հրապարակված Գուլիեւի հոդվածում:


Հոդվածում Գուլիեւը գովաբանում է սեփական գերատեսչությունը եւ այնքան տարվում, որ հայ-ադրբեջանական սահմանի երկու հատվածների պահպանության փոխանցումը ՊՍԾ-ին «հաղթանակի շարունակություն» է անվանում:
«Նման կարճ ժամակահատվածում՝ 9 ամսում, կառուցվել եւ շահագործվել են ժամանակակից ստանդարտներին համապատասխան 75 սահմանային կետեր, ինչպես նաեւ զորամասերի երկու համալիրներ», - պնդում է Գուլիեւը, հաղորդում է minval.az-ը: Գուլիեւի հայտարարությունից ստացվում է, որ ավելի վաղ սահմանին տեղակայված բանակային ստորաբաժանումները առաջադրանքը լավ չէին կատարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր