Ես ուղղակի հիացած եմ, որ առ այսօր ում հետ հանդիպել եմ որևէ մեկը չի դրել մանդատի կամ ցուցակի տեղի խնդիր          Երիտասարդ տղաների ճակատագիրը չդնել հարվածի տակ, նրանք պայծառ պատանիներ են. բաց նամակ ՀՀ պետական մարմիններին       «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ԱԺ ընտրություններին կմասնակցի դաշինքով    

16 օգոս 2019 15:30

Արգելանք է դրվել Ալմազբեկ Աթամբաևի և նրա կնոջ բանկային հաշիվների, ունեցվածքի վրա

Արգելանք է դրվել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաևի բանկային հաշիվների վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ երկրի գլխավոր դատախազության մամուլի ծառայությանը հղումով:  
«Քրեական գործերի հետաքննության շրջանակում արգելանք է դրվել նախկին նախագահի ունեցվածքի, արժեթղթերի, բանկային հաշիվների վրա»,-հայտնել են մամուլի ծառայությունից: 
Արգելանք է դրվել նաև Աթամբաևի կնոջ ունեցվածքի ու բանկային հաշիվների վրա:
Ավելի վաղ՝ օգոստոսի 8-ին, պետության նախկին ղեկավարին կալանավորելու վերաբերյալ որոշում էր կայացվել: Ալմազբեկ Աթամբաևն Ազգային անվտանգության պետական կոմիտեի քննչական մեկուսարանում կմնա մինչև օգոստոսի 26-ը:
Նշենք, որ Ղրղզստանի նախկին ղեկավարին մեղադրանքներ են առաջադրվել սպանության և այլ առանձնապես ծանր հանցագործությունների համար։  Ընդհանուր առմամբ, նա մեղադրվում է 12 քրեական գործերով:
Օրերս հատուկ ծառայությունները գործողություն էին սկսել Աթամբաևի ձերբակալման համար: Գործողությունը սկսվել էր Կոյ Տաշ գյուղում՝ նրա կեցավայրի տարածքում: Նրան ձերբակալելու պատճառ է դարձել այն, որ նա երեք անգամ չի ներկայացել հարցաքննության՝ որպես քրեական հեղինակություն Ազիզ Բատուկաևին ապօրինի ազատ արձակելու գործով վկա: Ուժայինների և քաղաքական գործչի կողմնակիցների միջև օրեր տևած բախումների հետևանքով Աթամբաևն ինքնակամ հանձնվել էր իշխանություններին: 
Աթամբաևը Ղրղզստանի նախագահ է եղել 2011-2017 թվականներին: Նա ընտրությունների արդյունքում իշխանությունը փոխանցել է Սոորոնբայ Ժեենբեկովին:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր