Ինչ է սպասվում կենդանակերպի նշաններին․ աստղագուշակ ապրիլի 19-ի համար          Անկում տարադրամի շուկայում․ ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 19-ին       Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»․ «Հրապարակ»    

16 օգոս 2019 17:30

Տեսանյութ. Ուղևորի նկարահանած «Ուրալյան ավիաուղիների» ամբողջ թռիչքը՝ վերելքի պահից մինչև արտակարգ վայրէջքը

Մերձմոսկվայի տարածքում «Airbus A321 Ural Airlines» ավիաընկերության եգիպտացորենի դաշտում  արտակարգ վայրէջք կատարած օդանավի ուղևորներից մեկը նկարահանել է ամբողջ թռիչքը՝ վերելքի պահից մինչև վայրէջքը:
Կադրերում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը կտրվում  թռիչքուղուց և սկսում դանդաղորեն բարձրություն հավաքել: Տեսանյութի 18 վայրկյանում երևում է, թե ինչպես է ինքնաթիռը թռչում թռչունների երամի միջով: Մոտ կես րոպեից լսվում է  շարժիչում ընդհատումների ձայնը: Հաջորդ 20 վայրկյանների ընթացքում «Airbus» - ը թռչում է առանց բարձրություն հավաքելու, այնուհետև կտրուկ իջնում է և վայրէջք կատարում դաշտում:
Ural Airlines ավիաընկերության ինքնաթիռը հետևել է Ժուկովսկիյ-Սիմֆերոպոլ  թռիչքուղով: Օդանավը կոշտ վայրէջք է կատարել օգոստոսի 15-ի առավոտյան՝ որորների երամի հետ բախման հետևանքով, ինչի արդյունքում խափանվել են ուժային սարքավորումները: Վայրէջքի ժամանակ տուժել է ավելի քան 50 մարդ: Զոհեր չկան:
Ural Airlines ավիաընկերությունն ընդգծել է, որ զոհերից խուսափել են անձնակազմի համաձայնեցված գործողությունների շնորհիվ: Փոխադրողի ներկայացուցիչները նշել են, որ ինքնաթիռը լուրջ վնասներ է կրել:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր