«Ուժեղ Հայաստան»-ը դիմել է ՍԴ՝ պահանջելով անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները կամ նշանակել ընտրությունների երկրորդ փուլ          Իրանն Իսրայելի՝ Լիբանանի վրա հարձակման պատճառով հետաձգել է Շվեյցարիայում նախատեսված բանակցությունները       «Ուժեղ Հայաստան»-ի պատգամավորի թեկնածու է կալանավորվել «100-ից ավելի ընտրողի ընտրակաշառք տալու համար»    

17 օգոս 2019 10:10

Ադրբեջանական կողմին հեչ ձեռնտու չէ.մինչև վերջնականապես չքննվի զինծառայողը, նրա հետ տեսակցություն չի լինելու

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կարմիր խաչը դեռևս չի տեսակցել ադրբեջանական կողմում հայտնված զինվորի հետ: Ինքս ինչպես կանխատեսում էի, մինչև վերջնականապես չքննվի զինծառայողը, նրա հետ տեսակցություն չի լինելու: Լսե՞լ եք հոգեբանական բռնության մասին: Չի բացառվում, որ հիմա տղային կարող են ասել, որ Հայաստանում բոլորն իրեն դվաճան են համարում, որ հարազատներն ու ծնողները հրաժարվել են իրենից և նմանատիպ այլ բաներ: Իսկ տեսակցության ժամանակ զինծառայողը կարող է ստանալ, գոնե, պատկերացում այստեղի տրամադրությունների մասին, որն էլ ձեռնտու չէ ադրբեջանական կողմին հարցաքննության այս փուլին»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր