Հունիսի 11-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Եթե այս ծավալի խախտումներ ու միջամտություններ չլինեին, Սամվել Կարապետյանը հիմա կլիներ իշխող ուժի առաջնորդ. Գոհար Մելոյան       Վանդալիզմ Գյումրու «Մայր Հայաստան» հուշահամալիրում, «ոսկե» տառերը գտնվել են աղբամանում    

25 դեկ 2025 23:36

Կարմիր խաչը դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայերին

Կարմիր խաչը դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել է Ադրբեջանում պահվող հայերինԿարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հաստատված հայ անձանց, այս մասին լրատվամիջոցներին ասել է Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Ամատունին նշել է, որ տեսակցության ընթացքում, ինչպես նախկինում, այս անգամ ևս ուշադրության կենտրոնում են եղել անձանց առողջությունը, նրանց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանների գնահատումը:

Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, տեսակցության շրջանակներում ԿԽՄԿ ներկայացուցիչներն ունեցել են առանձնազրույցներ յուրաքանչյուր անձի հետ։ Տեսակցությունը կազմակերպվել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխամասից։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր