Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

17 օգոս 2019 11:10

Արտակարգ դեպք ՝ Երևանում.դանակահարված երկու քաղաքացի՝ 28 և 29-ամյա, տեղափոխվել են հիվանդանոց

Այսօր՝ օգոստոսի 17-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 03։15-ի սահմաններում «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից ոստիկանության Նոր Նորքի բաժին ահազանգ է ստացվել, որ Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը սուր կտրող-ծակող առարկայից ստացած մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխել 2 քաղաքացու։
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ վիրավորները Երևան քաղաքի Ջրվեժ թաղամասի բնակիչներ 29-ամյա Ռոբերտ Անդրանիկյանն է և 28-ամյա Գևորգ Սիմոնյանը։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ նշված անձինք հիվանդանոց են տեղափոխվել Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում գործող «Սոչի Պալաս» հյուրանոցառեստորանային համալիրի մոտից։ Արդեն ժամանելով նշված հյուրանոցային համալիր՝ ոստիկաններն ու քննիչները համալիրի հարևանությամբ հայտնաբերել են Hyundai Sonata մակնիշի առանց համարանիշի ավտոմեքենա, որը բախվել է КамАЗ մակնիշի բեռնատարին։ Իրավապահներն ունեն կասկածներ, որ նշված Hyundai-ն կապ ունի դանակահարության հետ։ Իսկ հյուրանոցային համալիրի ներսում հայտնաբերել են պատուհանի կոտրված ապակին, վնասված ինչ-որ իրեր, ինչպես նաև համարներից մեկի՝ հեռակառավարմամբ բացվող վնասված դարպաս։
Ոստիկաններն ու քննիչները ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, կատարողի կամ կատարողներին և հանցագործության գործիք առարկան կամ առարկաները հայտնաբերելու ուղղությամբ։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր