Օդի ջերմաստիճանը կբարձրանա 4-6 աստիճանով, ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին          Նիկոլը ուժեղ է, որովհետև թույլ են նրա դիմացինները, Նիկոլի որակները կոռեկցիայի ենթարկել հնարավոր չէ       Թրամփի հետ կոնֆլիկտի ֆոնին` Մասկի կարողությունը 1 օրում նվազել է 34 մլրդ դոլարով    

20 օգոս 2019 11:14

Ուզում եք ասեք՝ ծախված եմ...Վրաստանում ադրբեջանցի հասարակական գործիչը հիացած է ՀՀ դեսպանի գործունեությամբ

Վրաստանում հայտնի հասարակական գործիչ, ակտիվիստ, լրագրող և սոցիոլոգ Սամիրա Բայրամովան իր ֆեյսբուքի էջով այսօր կիսվել է Վրաստանում ՀՀ դեսպանության տարածած տեսանյութով, որտեղ դեսպան Ռուբեն Սադոյանն այցելել էր Սադախլոյի անցակետ և անցակետի ղեկավարի հետ քննարկել նախօրեին առաջացած երկար հերթին առնչվող հարցեր։ Բայրամովան կատարել է հետևյալ գրառումն ադրբեջաներեն լեզվով․
«Վրաստանում Հայաստանի դեսպանն է
Ես իսկապես նախանձում եմ այս դեսպանին, ով գիշեր-ցերեկ չի քնում, ծառայություն է կատարում։ Ցանկացած տեղ, որտեղ խնդիր է առաջանում, միանգամից դեպքի վայր է գնում և լուծում։

Իրականում, պաշտոնյան այսպիսին պետք է լինի։
Ուզում եք կանգնեք ասեք՝ ծախված եմ, իմ արյունի [ադրբեջանցու] փոխարեն այլ արյուն է հոսում, չգիտեմ էլ ինչ նմանատիպ բաներ, բայց իրականությունը և ճշմարտությունը սա է»։
Սամիրա Բայրամովան ծնունդով Վրաստանի Մառնեուլիի շրջանից է և ծավալում է ակտիվ հասարակական և լրագրողական գործունեություն։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր