Մինչեւ 20 տարվա ազատազրկում.առողջ որդուն ստիպել է 13 անգամ վիրահատվել
ԱՄՆ-ի Տեխաս նահանգից 35-ամյա Բոուեն Ռայթը իրենն մեղավոր է ճանաչել նրանում, որ 323 անգամ իր որդուն տարել է բժիշկների մոտ, թեեւ եերեխան առողջ էր եւ բժշկական օգնության կարիք չուներ:
Fox 5-ը հաղորդում է, որ Քեյլինի եւ իր երեխայի գործով դատական նիստը տեղի է ունեցել օգոստոսի 15-ին Դալլասի շրջանային դատարանում:
Կնոջը մեղադրել են նրանում, որ նա 2009-2016 թվականներին 323 անգամ իր 10-ամյա տղային տարել է հիվանդանոց եւ ենթարկել անհարկի հետազոտությունների եւ պրոցեդուրաների:
Գործի նյութերի համաձայն՝ այդ ընթացքում երեխային 13 վիրահատություն են կատարել, որոնց կարիքը նա իրականում չուներ:
Դատարանը դատավճիռը կհրապարակի հոկտեմբերին: Քեյլինին երեխայի առողջությանը ոչ կանխամտածված վնաս պատճառելու համար մինչեւ 20 տարվա ազատազրկում է սպառնում:
2017-ին խնամակալության մարմինները Քեյլինից տարել էին որդուն: Այժմ երեխայի հայրը՝ Ռայան Քրոուֆորդը, միայնակ կդաստիարակի նրան:
Հիվանդանոցի աշխատակիցները գերատեսչությանը հայտնել են, որ ի հեճուկս մոր հավաստիացումներին, երեխան ոչ քաղցկեղ ունի, ոչ նրա հորինած այլ խնդիրներից որեւէ մեկը:
Հավանաբար Քեյլինը տառապել է Մյունհաուզենի դելեգացված համախտանիշով՝ խանգարում, որի ժամանակ ծնողները, խնամակալները կամ մտերիմները կանխամտածված երեխայի կամ խոցելի մեծահասակի մոտ հիվանդագին վիճակներ են առաջացնում կամ հորինում, որպեսզի դիմեն բժշկական օգնությանը: