Գեղարքունիքի մարզում։բախվել են «Ford Transit»-ը և ՀՀ ՊՆ հաշվեկշռում հաշվառված 2 «Ուրալ», 4 զինվորական տեղափոխվել է ԲԿ          ՀՀ կառավարությունն արձագանքել է ՀԷՑ-ի վերաբերյալ Ստոկհոլմի առևտրային պալատի արբիտրաժային ինստիտուտի վճռին       ԱՄՆ Սենատին և Ներկայացուցիչների պալատին են ներկայացվել ԼՂ-ում Ադրբեջանի իրականացրած էթնիկ զտումները դատապարտող բանաձևեր    

22 օգոս 2019 11:19

Քաղաքացիություն շնորհելը ԱՄՆ-ում ծնված երեխաներին պարզապես ծիծաղելի է

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իշխանությունները դիտարկում են երկրի տարածքում ծնվելու հիման վրա ամերիկյան քաղաքացիություն շնորհելու իրավունքը չեղարկելու հնարավորությունը, գրում է Time-ը:
Թրամփը նշել է, որ ամերիկյան իշխանություններն այդ հարցին լուրջ են մոտենում:
«Մենք այդ հարցը դիտարկում ենք ամենայն լրջությամբ»,- լրագրողների հետ զրույցում հայտնել է ԱՄՆ նախագահը:
Թրամփի խոսքով՝ ԱՄՆ-ում ծնված երեխաներին քաղաքացիություն շնորհելը «պարզապես ծիծաղելի» է:
«Դուք հատում եք սահմանը, երեխա ունենում, և շնորհավորում եմ՝ նա ԱՄՆ քաղաքացի է: Դա ծիծաղելի է»,- ասել է Թրամփը:
ԱՄՆ օրենսդրության համաձայն՝ օտարերկրացիները կարող են քաղաքացիություն ստանալ մի քանի տարբերակով, այդ թվում՝ ծննդյան իրավունքով:
Աղբյուրը հավելում է, որ հստակ տեղեկություններ չկան այն մասին, թե քանի կին է Միացյալ Նահանգներ ժամանում՝ ծննդաբերելու նպատակով: Ներգաղթի հետազոտությունների կենտրոնի տվյալներով՝ միայն 2012 թվականին ԱՄՆ-ում ծնված և քաղաքացիություն ստացած երեխաների թիվը գերազանցել է 36 000-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր