Իրանը փակել է Հորմուզի նեղուցը, որով անցնում է համաշխարհային նավթի շուրջ 20 տոկոսը և իրականացվում է գազի փոխադրում          Արարատի ոստիկանները բացահայտել են սպшնության նախապատրաստություն. 41-ամյա տղամարդը ձերբակալվել է       Չարենցավան-Ալափարս ավտոճանապարհին բախվել են «Foton»-ը և «Nissan»-ը    

24 օգոս 2019 16:40

Բռնության դեպք 16-ամյա երեխայի նկատմամբ

Ս.թ.օգոստոսի 23-ին ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչության անչափահասների գործերով բաժնի ծառայողը պարզել է, որ ս.թ.օգոստոսի 21-ին ժամը 18:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Հեքիմյան փողոցի թիվ 2 շենքի մոտ մայրաքաղաքի բնակիչ, 2008թ.ծնված Ա. Շ-ն կպչուն ժապավենով կապկպել է Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2003թ.ծնված Ա. Մ-ի աջ ոտքը հողի մեջ ամրացրած երկաթյա ձողին և հրել մի քանի անգամ, իսկ ներկա գտնվողներ, մայրաքաղաքի բնակիչներ՝ 2003թ.ծնված Ն. Դ-ն և 2003թ.ծնված Ս. Ա-ն մի քանի անգամ հարվածներ են հասցրել և հրել Ա.Մ-ին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:

Այս մասին տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը: Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:
Ա. Մ-ին տրվել է դատաբժշկի ուղեգիր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր