Բա որ Թրամփը համաձայնվի ու փող տա, էդ փողն ի՞նչ եմ անելու
-Շալոմ Նիկոլ, լավ բան եմ մտածել:
-Բարև ալիսա, ուշադիր լսում եմ:
-Նիկոլ ինչո՞ւ չես Հայաստանը վաճառում Թրամփին, քանի ձեռքը փող կա: Առաջարկիր, թե չէ գլուխը գցել է Գրելանդիան:
-Ո՞նց
վաճառեմ, Հայաստանը հայերինն է:
-Հենց հայերն էլ կվաճառեն: Սերժը ո՞նց մտավ ԵԱՏՄ: Հանրաքվե
արե՞ց՝ ոչ, որոշեց ու արեց:
-Ոչ,
ես կգնամ սահմանադրական ճանապարհով, եթե իմաստը հասկանամ՝ հանրաքվե կանեմ:
-Նիկոլ այդ հանրաքվեները սուտ բան են: Նման բաները աշխարհում մի քանի հոգի են որոշում՝ հետո նոր քննարկում են, թե ինչպես մատուցեն:
Տես օրինակ ԽՍՀՄ-ը փլուզվելուց հայերը իրենց կոտորում էին, իսկ թուրքմեններն ու տաջիկները առավոտ արթնացան տեսան անկախ են:
Հայերը պատմության մեջ մեկ անգամ են հավաքվելով հարց լուծել՝ Սարդարապատի ճակատամարտն էր:
Նիկոլ, որ Հայաստանը ԽՍՀՄ-ի կազմում էր, Հայաստանում ապրում էր մոտ 4.5 միլիոն մարդ, երկիրը հզոր էր, ապահով, աշխատատեղեր ինչքան ուզես: Հիմա քանի՞ մարդ է ապրում, անկախացաք, որ երկիրը դատարկեք:
Դու խնդիրը Թրամփի հետ լուծի, հետո հանրաքվե հայտարարի: Ասա, որ հանրաքվեին կմասնակցեն միայն Հայաստանում գտնվող հայերը, մեկ շաբաթում 6 միլիոն հայ կլցվի Հայաստան:
-Բա որ Թրամփը համաձայնվի ու փող տա, էդ փողն ի՞նչ եմ անելու:
-Ո՞նց, թե ինչ ես անելու, կտաս Աննային՝ ինքը պահելու ձևերը գիտի:
Նիկոլ, ես զարմանում եմ, չես տեսնում, որ հայկական մնացել է միայն եկեղեցին, նույնիսկ մշակույթն է պղծվել: Փողը կտաս եկեղեցուն՝ մինչև նոր հանրաքվե:
Hayacq.com-ի հումորային շարքից.
Թիվ 6