Տեսանյութ.Խավարման կարգ` ի հիշատակ Քրիստոսի մատնության և չարչարանքների          Մարտի 29-ին կդադարեցվի հետևյալ հասցեների ջրամատակարարումը       Տեսանյութ.Ավագ Հինգշաբթի՝ Սուրբ Հաղորդության խորհրդի հաստատում, Խորհրդավոր ընթրիք    

16 հոկ 2019 17:40

Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա

-Բարև ալիսա:
 
-Բարև Նիկոլ, տեսար ինչ եղավ, փաստորեն բարգավաճի ջրաղացին ջուր լցրեցիր, էլ Նառայի ձեռքից ո՞նց եք պրծնելու: Նրանք ասում էին չէ, որ սահմանադրական դատարանի դեմ օրենսդրական փաստարկները թույլ են:
 
-Ալիսա մենք դեռևս օրենսդրական ճանապարհով լուծումներ ունենք:
 
-Նիկոլ, դու մոռանում ես, որ փողոցում ես դարձել վարչապետ: Սերժի համար՝ դերձակ Հրայր Թովմասյանի, կարած կոստյումը հագել, Սերժ Սերժ ես խաղում, թե՞ պալատական փափուկ կյանքը հոգիդ կոշտացրել է: 
Արագ վերադարձիր հեղափոխական կյանքիդ, չես զգո՞ւմ, որ Սերժի կոշիկները հագովդ չեն՝ ոտքերդ սեղմում են, էդ կոշիկներով երկար ճանապարհ չես գնա:
 
-Ալիսա սպասիր, շուտով ԱԱԾ-ի հարցերը կլուծեմ և ...
 
-Եվ դրանով քո հարցերը կլուծես: 
Նիկոլ, դու քո տեղը չես գտնում, գիշերները հեթանոս ես, ցերեկները՝ քրիստոնյա:
Նիկոլ, չես տեսնում Սորոսը քաղցկեղի հարուցիչների նման է գործում, արդեն երկրում մետաստազներ է գցել: Քեզ էլ, քո երկրին էլ կուլ է տալու: 
Սասուն Միքայելյանի և Անդրանիկ Քոչարյանի գլուխներն ուտելուց հետո քո գլուխն է հայտնվելու զոհասեղանին: 
 
ԱԱԾ-ն միակ կառույցն է աշխարհում, որ իզոտոպներ (ագենտներ) է ներդնում էդ սորոսականների մեջ և դրանց որջերը միանգամից վերացնում է:
Սորոսականների միակ նպատակը հայոց լեզուն, հայ եկեղեցին, հայ մշակույթը վերացնելն է՝ հային վերացնելն է: Այն մեծ հաշվով հայի միակ ունեցվածքի՝ գենետիկային տիրանալու ծրագիր է:
 
-Էդ վերջինը լավ չհասկացա ալիսա, կբացատրե՞ս:
 
-Նիկոլ հայը աշխարհի աղն է, համն ու հոտը, արքայաջուրը, հերթով տարբեր ժողովուրդներ արքայաջրով մաքրվում են ու գնում, դրանից միայն արքայաջուրն է կեղտոտվում ու իր ուժը կորցնում:
 
-Ալիսա բա սրա վերջը՞:
 
-Ավարայրի ճակատամարտն է, հեթանոս և քրիստոնյա հայերի ճակատամարտը, Հայաստանի և Սյունիքի ճակատամարտը:
 
Դու կդառնաս Վարդան Մամիկոնյան, Վիտոն կամ Քոչարյանը կդառնան Վասակ Սյունեցի, թուրդ կքաշես ու կգոռաս «Այն սուրը, որ սպանեց դավաճան հորը, կսպանի նաև ուրացող մորը», հետո Անուշի եղբոր Մոսիի նման մի Թումանյան էլ քո մասին կգրի «Եվ մարդասպանը ցած իջավ ձորից, դեմքը այլայլված, քայլվածքը մոլոր, սարսափ էր կաթում արնոտ աչքերից ու կերպարանքը փոխված էր բոլոր»:
 
-Թունդ է ալիսա, շատ թունդ մարդ է քո Նաջարյանը՝ Վլադիմիր Պուտինը:
Երեկ Հախվերդյան էի լսում, մի երգ կա փոքրիկ իշխանի մասին, որտեղ ասում է «Մութ է մութ է մեր ճամփան, չի երևում ոչ մի բան, խոսքները մեկ են արել տեր աստվածն ու սատանան»: Յոթ անգամ լսեցի, երգը ականջներիս մեջ է, Կիկոսի մահն էլ աչքերիս առաջ:
Hayacq.com-ի հումորային շարքից. Թիվ 20

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր