Դեկտեմբերի 22-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին       Ես չեմ բացառում Վենեսուելայի հետ պատերազմը, եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել    

28 օգոս 2019 10:18

Ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները, որպեսզի դրանք հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով վաճառեն. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Հայաստանում ավտոմեքենայի դեֆիցիտ է: Պատճառը հաջորդ տարվա հունվարի 1-ից սպասվող գնային փոփոխությունն է: Ինչպես հայտնի է, 2020 թվականի հունվարի 1-ից ԵԱՏՄ մաքսային կանոններով թելադրված ավտոմեքենաների մաքսատուրքը լինելու է ըստ շարժիչի հզորության, ինչը հանգեցնելու է նրան, որ 4-5 անգամ ավելանալու է այդ մեքենաների արժեքը:


Չնայած որ հունվարի 1-ին դեռ ավելի քան չորս ամիս կա, բայց մարդիկ սկսել են միջոցներ հայթայթել և մեկ օր շուտ ավտոմեքենա գնել էժան գնով: Բայց սրան զուգահեռ նկատենք, որ մեքենա վաճառողները, առիթից օգտվելով, վերջին շրջանում զգալի բարձրացրել են մեքենաների գները: Սա դեռ ամենը չէ. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ մեքենա ներկրողների մեծ մասը «պահեստավորել է» մեքենաները, որպեսզի դրանք վաճառեն հունվարի 1-ից հետո կրկնակի թանկ գնով»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր