Ամենայն Հայոց Հայրապետի նկատմամբ այս գործողություններն անհիմն են ու անօրինական և կրում են ընդգծված քաղաքական բնույթ          Տեսանյութ.Արգելվել է Ամենայն Հայոց Կաթողիկոսի ելքը Հայաստանից, քրեական հետապնդում է հարուցվել նրա նկատմամբ       Տեսանյութ.Տեառնընդառաջի խորհուրդը Աստծուն սպասելու, Նրան մոտենալու և Նրա ներկայությունն ապրելու մեջ է    

29 օգոս 2019 15:47

Շուտով «Յանդեքս. Տաքսի» ընկերությունով հնարավոր կլինի ուղղաթիռ պատվիրել

«Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգը և «Յանդեքս. Տաքսի» ընկերությունը МАКС-2019–ի շրջանակներում օդային տաքսիների ցանց ստեղծելու վերաբերյալ համաձայնագիր են կնքել։ Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։
«Յանդեքսի» աշխատակիցները պարզաբանել են, որ ընկերությունն առաջինն է Ռուսաստանում ուղղաթիռների կանոնավոր չվերթեր կազմակերպելու գործում։ Ողղաթիռ հնարավոր կլինի պատվիրել սմարթֆոնի միջոցով։
Թռիչքի արժեքի մասին «Յանդեքսը» դեռ լռում է, բայց խոստանում է մոտեցնել բիզնես դասի մեքենայով ուղևորության գնին։

Լրատվամիջոցները «Ռուսաստանի ուղղաթիռներ» հոլդինգի ներկայացուցչից ճշտել են, որ ամենայն հավանականությամբ աերոտաքսու համար օգտագործվելու են VRT500 մոդելի ուղղաթիռներ, որի նախանմուշը ցուցադրել են Միջազգային ավիացիոն–տիեզերական սալոնում։ Հայտնի է նաև, որ հաջորդ տարի արվարձաններում և Մոսկվայի օղակաձև ավտոմոբիլային ճանապարհի տարածքում կսկսվեն փորձնական թռիչքներ։
Եթե անվտանգության ու շահութաբերության արդյունքները լինեն դրական, ընկերությունները կպլանավորեն թռիչքներ քաղաքային սահմաններից մինչև օդանավակայանների տարածքներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր